Սիամական սեր (ֆիլմ, 2007)
Սիամական սեր թաի.՝ รักแห่งสยาม | |
---|---|
Երկիր | Թաիլանդ |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ[1], դրամա[1], պատմություն հասունացման մասին և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թվական | 2007 |
Լեզու | թայերեն |
Ռեժիսոր | Chookiat Sakveerakul?[1] |
Պրոդյուսեր | Prachya Pinkaew?, Somsak Techaratanaprasert? և Sukanya Vongsthapat? |
Սցենարի հեղինակ | Chookiat Sakveerakul? |
Դերակատարներ | Վիտվիսիտ Հիրանյավոնգկուլ[2], Մարիո Մաուեր[2], Լայլա Բունյասակ[2], Sinjai Plengpanich?, Songsit Rungnopakunsi?, Kanya Yaemdet?, Chanidapa Pongsilpipat?, Jirayu La-ongmanee?, Q13017141?, Q13018224? և August Band? |
Երաժշտություն | Pawin Suwannacheep? |
Մոնտաժ | Լի Չատամետիկուլ և Chookiat Sakveerakul? |
Նկարահանման վայր | Բանգկոկ և Siam Square? |
Տևողություն | 155 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
Վիքիպահեստում |
«Սիամական սեր» (թայերեն` รักแห่งสยาม, Rak haeng Siam), թաիլանդցի ռեժիսոր Շոկեա Սակվերակուլի հերթական ֆիլմը[3]։ 2008 թվականին ֆիլմը հաղթել է Cinemanila International Film Festival կինոփառատոնին` «Լավագույն դերասան» անվանակարգում (Mario Maurer)։ Այդ նույն թվականին Thailand National Film Association Awards մրցանակաբաշխությունում ֆիլմը հաղթող է ճանաչվել երեք՝ «Լավագույն ռեժիսոր» (Շոկեա Սակվերակուլ), «Լավագույն ֆիլմ» և «Աջակցության լավագույն դերասանուհի» (Լաիլա Բունյասակ) անվանակարգում[4]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Միուն և Տոնգը սովորական ընկերներ են, ովքեր առօրյա կյանքով ապրում են Բանգկոկի Սիամական թաղամասում։ Ֆիլմը սկսվում է քսանրոպեանոց նախաբանով, որը պատմում է նրանց մանկության հարաբերությունների մասին։ Իրադարձությունների բնականոն ընթացքը խանգարվում է, երբ տղաներից մեկի ավագ քույրը արշավի ժամանակ ջունգլիներում կորում է։ Վշտի մեջ թաղված՝ ընտանիքը որոշում է տեղափոխվել այլ վայր՝ դրանով իսկ բաժանելով մանկության ընկերներին։ Տարիներ անց արդեն հասուն տղաները հանդիպում են միմյանց։ Միուն այժմ երգիչ է և իր ղեկավարած խմբի առաջատարը, իսկ նրա օգնականը արտաքնապես շատ է նման Տոնգի մահացած քրոջը։ Տղաները փորձում են օգնել Տոնգի ընտանիքին՝ դուրս գալու դեպրեսիայից և հասկանալ նրանց հարաբերությունների նոր զգացմունքները։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Witwisit Hiranyawongkul (Pitch) | Միու (Mew) |
Mario Maurer | Տոնգ (Tong) |
Kanya Rattanapetch | Յոնգ (Ying) |
Aticha Pongsilpipat | Դոնաթա (Donut) |
Chermarn Boonyasak (Laila) | Տանգ/Ջուն (Tang/June) |
Sinjai Plengpanich | Սունի (Sunee) |
Songsit Rungnopakunsri | Կորն (Korn) |
Ֆիլմի երաժշտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի երաժշտությունը թողարկվել է 2007 թվականի նոյեմբերին, իսկ պրիմիերայի նախօրեին դուրս է եկել մեծ էկրան։ Ալբոմը, որը ձայնագրվել է ThaiPop/ThaiRock ոճով, անմիջապես դարձավ հանրաճանաչ, և ընդամենը մի քանի շաբաթից սպառվեց։ Իսկ գլխավոր՝ «Gun Lae Gun» երաժշտությունը ուղիղ յոթ շաբաթ մեծ հեղինակություն վայելող 97.5 FM ռադիոընկերության եթերում մնացել է հանրաճանաչ երաշտությունների առաջին հորիզոնականում։
Երաժշտության ձայնագրմանը մասնակցել են Suweera Boonrod-ը, Chookiat Sakveerakul-ը, Witwisit Hiranyawongkul-ը, Passakorn Wiroonsup-ը, ինչպես նաև August խումբը։
Առաջին սկավառակ (CD)
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Gun lae gun" ("กันและกัน") – կատարվել է Սուվերա Բունրոդի կողմից։ – 4։34
- "Ticket (Day Trip)" – կատարվել է Չուկիաթ Սակվերակուլի և August խմբի կողմից։ – 3։34
- "Roo suek barng mhai" ("รู้สึกบ้างไหม") – կատարվել է Վիթվիսիթ Հիրանյավոնգկուլի կողմից։ – 4։16
- "Pieng ter" ("เพียงเธอ") – կատարվել է Վիթվիսիթ Հիրանյավոնգկուլի կողմից։ – 4։12
- "Gun lae gun" ("กันและกัน") (ակուստիկ տարբերակ) – կատարվել է Չուկիաթ Սակվերակուլի կողմից։ – 6։20
- "Kuen aun pen niran" ("คืนอันเป็นนิรันดร์") – կատարվել է Պասսակորն Վիրունսուփի կողմից։ – 3։07
- "Gun lae gun" ("กันและกัน") – կատարվել է Վիթվիսիթ Հիրանյավոնգկուլի կողմից։ – 6։02
- "Roo suek barng mhai" ("รู้สึกบ้างไหม ") (օրգինալ միքս) – կատարվել է Վիթվիսիթ Հիրանյավոնգկուլի կողմից։ – 5։00
- "Pieng ter" ("เพียงเธอ") (Demo) – կատարվել է Չուկիաթ Սակվերակուլի կողմից։ – 4։23
- "Ticket (Night Trip)" – Ինստրումենտալ – 3։50
Երկրորդ սկավառակ (VCD)
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Love of Siam (Թրեիլեր)
- "Gun lae gun" (Երաժշտական տեսահոլովակ)
- Introducing (August խումբ)
- "Gun lae gun"
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt1152282/
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt1152282/fullcredits
- ↑ «The Love of Siam». Variety. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Awards for Rak haeng Siam». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «The Love of Siam»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «The Love of Siam»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
|