Սթենլի Փայնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սթենլի «Սթեն» Փայնս (անգլ.՝ Stanley «Stan» Pines), Ուոլթ Դիսնեյի Ալեքս Հիրշի ստեղծած ու հնչյունավորված ամերիկյան «Գրավիտի Ֆոլս» մուլտսերիալի գլխավոր հերոսներից մեկն է։ Հարցազրույցներից մեկում հեղինակը հաստատում է, որ Հորեղբայր Սթենը նման է հիմանակնում իր պապուն, որի անունը նույպես Սթեն էր[1]։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երկու Սթենի մասին պատմության» 2-րդ եթերաշրջանի դրվագի համաձայն Սթենլին և նրա վեցմատյա երկվորյակ եղբայր Սթենֆորդը ծնվել են Գլասս-Շարդ-Բիչում, Նյու Ջերսի նահանգում Ֆիլիբրիք Փայնսի և Քերինի[2] ընտանիքում։ Երկվորյակներին դաստիրակել են հրեաները, սակայն, համաձայն վերը նշված գտնված «Կորած լեգենդներ» գրքի, ավելի ուշ դառնում են աթեիստ[3]։ Ֆիլբրիքը եղել է գրավատան խիստ սեփականատեր, իսկ ստախոս Քրինը՝ հեռախոսային էքստրասենս։ Ըստ տեղեկությունների «Փայնս» ազգանունը ծագել է Էլլիս կղզում, բայց ընտանիքի բնօրինակ ազգանվան գրառումները կորել են։ Վաղ դեռահաս տարիքում Սթենը և Ֆորդը հաճախ քայլում էին լողափով և գանձեր փնտրում։ Մի անգամ նրանք վերցրին մի լքված նավ՝ անվանակոչելով «Stan-O-War»: Երկվորյակները ժամանակի ընթացքում վերանորոգեցին այդ նավակը՝ հուսալով մի օր նավարկել աշխարհով մեկ։

Ինչպես ակնարկում է «Dreamscaperers» սերիան, քանի որ տղաները հաճախ թիրախավորվում էին ավազակների կողմից, Ֆիլբրիքը նրանց գրանցել էր բռնցքամարտի դասերին։ Հետագայում Սթենը օգտագործեց բռնցքամարտի իր հմտությունները, որպեսզի փրկի ավազակներից «Տաբատ» մականունով Կառլա ՄարքՔորլին։ Սակայն վերջիվերջո Կառլան նրան թողնում է մի երաժիշտ հիպիի համար։

Դպրոցում Ֆորդը եղել է գերազանցիկ և իրենց ուսուցիչների սիրելին, իսկ Սթենը եղել է կատակասեր ծույլիկ, որը հաճախ արտագրում էր իր եղբորից։ Մի ճակատագրական գիշեր Սթենը թափառում էր գիտական տոնավաճառում և պատահաբար կոտրում իր եղբոր պարգևի արժանի հավերժական շարժչը՝ քանդելով Ֆորդի հնարավորությունը ընդունվել West Coast Tech հեղինակավոր համալսարանը և սրելով նրանց հարաբերությունները։ Ֆիլբրիքը հրաժարվում է Սթենից՝ թույլ չտալով նրան տուն վերադառնալ, մինչև նա չսովորի իրական գումար աշխատել։

Սթենն առաջին անգամ հետաքրքրվում է վաճառքով, երբ տեսնում է գովազդային վահանակը, որի վրա պատկերված էր այդ պրակտիկան։ Ժամանակի ընթացքում, օգտագործելով զանազան մտացածին անուններ, նա հիմնում է անհամար ընկերություններ, որոնք արտադրում էին «հեղափոխական» ապրանքներ, ինչը, պարզվեց, ոչ ֆունկցիոնալ է և վատ պատրաստված։ Վերջնական արդյունքում նրան ամեն անգամ վանում էր զայրացած ամբոխը, երբ իր արտադրանքի թերությունները հայտնաբերվում և արգելվում էին ամերիկական նահանգների մեծ մասում։ Մի անգամ նա ձերբակալվում է Կոլումբիայում և ընդգրկվում Միացյալ նահանգների թռիչքների համար նախատեսված սև ցուցակում։

Գրավիտի Ֆոլս ժամանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթենը ժամանեց Գրավիտի Ֆոլս, երբ ստացավ Ֆորդից բացիկ, ով ներկայում փիլիսոփայական բժիշկ էր։ Նա Բեկսամոր ձանձրալի համալսարանի շրջանավարտ էր, ով օգտագործել է իր հետազոտական դրամաշնորհները, որպեսզի կառուցի այնտեղ տուն և հետազոտի աշխարհի ամենամեծ գերբնական անոմալիաների կոնսերվատորիան։ Ֆորդի երազում Բիլլ Սիֆերը համոզեց նրան իր ընկերոջ Backupsmore-ի շրջանավարտ Ֆիդլֆորդ Մաքաքեդի (իսկ ներկայում հայտնի ինչպես տեղացի գյուղական «ծերուկ» Մաքգաքթ) օգնությամբ Ֆորդի տան նկուղում կառուցել միջաշխարհամասային պորտալ։ Պորտալը փորձարկման ընթացքում Ֆիդելֆորդը դժվարությամբ ողջ է մնացել ձգողության ուժի անոմալիայի հետ կապված միջատեպից հետո, դա ստիպեց նրան դուրս գալ այդ պրոեկտից, որից հետո կառուցեց ճառագայթային ատրճանակ, ցանկանալով մաքրել իր հիշողության որոշ մասը։ Այդ պատահարից հետո նա հիմնադրեց Կույր աչքի հասարակություննը՝ ընդերքային գաղտնի հասարակություն, որը սեղծվել էր Գրավիտի Ֆոլսի քաղաքացիների հիշողությունը մաքրելու նպատակով, որպեսզի պահպանել ստատուս-քվոն։ Երբ Ֆորդը պատասխաններ պահանջեց, Բիլլը պատմեց նրան իր իրական մտահաղացումը, որը Ֆորդին ստիպեց օգնություն խնդրել Սթենից։

Տեղ հասնելուց անմիջապես հետո Սթենը իմացավ Ֆորդի օրագիրների մասին, որից երկուսը պահված էին, օրագիրների մեջ փաստաթղթավորած և վերլուծված էր նրա գերբնական հայտնագործությունները, և նշվում էր ինչպես աշխատել պորտալի հետ։ Նա օրագիրների առաջին հատորը տվեց Սթենին՝ հուսալով, որ նա կհամաձայնի պահել դա «ինչքան հնարավոր է հեռու»։ Այն փաստը, որ Սթենը չէր կանչել նրան հաշտվելու նպատակով, վրդովեց Սթենին և նա ցանակացավ այրել օրագիրը։ Վիճելու ընթացքում Սթենը պատահականորեն հրեց Ֆորդին և նա ընկավ ակտիվացված պորտալի մեջ։ Այդ պահին պորտալի վառելյանութը վերջացավ և այն հանգավ։ Սթենը հասկացավ, որ նա չի կարող վերականգնել պորտալը առանց բոլոր երեք օրագրերի։

Երբ Սթենի գումարը վերջացավ, մեկնեց քաղաք, մի քիչ մթերք գնելու, որպեսզի նորից հեռանար այդտեղից, բայց տեղացիները նրան շփոթեցին Ֆորդի հետ և խնդրեցին ստուգել տունը՝ առաջարկելով գումար։ Սթենը համաձայնեց՝ ընդունելով «Սթենֆորդ» անունը ինչպես սեփականը։ Նա փորձեց նրանց ուշադրությունը գրավել Ֆորդի որոշ գյուտերով, սակայն ձախողվեց, իսկ հետո գրավեց զբոսաշրջիկներին իր առաջին կեղծ գրավչությամբ։ Հետագայում Սթենը տունը վերածեց տուրիստական ծուղակի կեղծ մշակույթային արժեքներով և նրա անունը դրեց «Մարդասպանների տնակ», իսկ հետո «Հրաշքների տնակ»։ Նա նույնիսկ կեղծեց իր սեփական մահը, որպեսզի նահանգից դուրս գալուց հետո խուսափի ոստիկանության հետագա հետապնդումներից։

Հիմնական դրվագ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտիսերիալի գերակշռող մասում Սթենին ցույց էին տալիս ինչպես հասարակ երկրորդական հերոս, որը կարողանում էր հորինել զվարճալի, ծիծաղելի պլաններ, որպեսզի Հրաշալիքների Տնակում զբոսաշրջիկներից գումար աշխատի։ Չնահյած իր ագահությանը, նա անկեղծորեն սիրում էր իր եղբորորդի թոռնիկ Դիփերին և զարմիկ թոռնուհի Մեյբլին, որոնց ծնողները նրան խնդրել էին ամռանը հոգ տանել երկվորյակներին։ Սթենը նաև ձևացնում է, որ ոչինչ չգիտի Գրավիտի Ֆոլսի գերբնական տարօրինակությունների մասին, և գրեթե միշտ կատաղի մրցակցության մեջ է մտնում Գեդեոն Գլեֆուլկի հետ՝ 10 տարեկան ագահ, չար, եսասեր երեխա, ով սեփականատիրում է մեկ այլ տուրիստական ծուղակի, որի անունն էր «Աստղագիտության վրան», Գիդեոնը մտադիր է սեփականացնել Խորհրդավոր տնակը։ Առանց Դիփերի և Մեյբլի իմացության նա ուներ Ֆորդի առաջին օրագիրը։ Առաջին եթերաշրջանի վերջում, Գեդեոնի ձեռփակալումից հետո «Գեդեոնի բարձրացում» դրվագում, Սթենը ստանում է բոլոր երեք օրագրերը և փորձում է դրանց օգնությամբ կրկին ակտիվացնել պորտալը։ Վերջի վերջո նա կարողանում է ակտիվացնել այն և վերադարձնել Ֆորդին իր հարազատ աշխարհ երկրորդ սեզոնի վերջի «Պարզվում է ով է նա» սերիաում։ Այնուհետև եղբայրենրը Դիփերին և Մեյբլին պատմում են նրանց պատանեկության պատմությունը և ամբողջ ուժով փորձում են վերականգնել իրենց կապը։

Վերջին մի քանի դրվագում սկսվում է կանխատեսելի ապոկալիպսիսը, որը ստացել էր «Տորօրինագեդդոն» անվանումը, Բիլ Շիֆերը բռնում է Ֆորդին, իսկ Սթենը ապաստանում է Տնակում, միաեղջյուրի կախարդությամբ հմայված Սփենֆորդը։ Մակգաքեթը գտնում է նրան և հրավիրում դեպի Տնակ երկրորդ դերում գտնվող սերիալի հերոսների մի բանալ։ Սթենը նախանձում է Դիփերին, Մեյբլին և նրանց ընկերներին Զւսին և Վենդիին, որոնք ուզում էին փրկել նրան, չնայած նա զգում էր ապոկալիպսիսի պատասխանատվությունը։

Բիլլի հրեշների դեմ հաղթանակ տանելուց հետո։ Հերոսները օգտագործեցին «Շեկտրոն» զենքը և մարտական ռոբոտը (որի հիմքում ընկած էր տնակը), որպեսզի կենդանացրին քարացրած քաղաքացիներին, որոնք պահվում էին Բիլլի ամորց «Ֆերամիդ»-ում։ Բիլլին կանգնեցնելու համար, Ֆորդը գետնի վրա գծում է մարգարեական դիագրամ՝ անիիվի շուրջ նկարելով տասը սիմվոլ։ Յուրաքանչյուր սիմվոլը ցույց է տալիս մի բան, որը կապված է գլխավոր հերոսներից մեկի հետ։ Բոլորը գտնում ե իրենց սիմվոլները և կանգնում դրանց վրա, բացի Ստենից, ով Ֆորդից պահանջում է շնորհակալություն։ Ֆորդը փոխանցում է նրան իր խնդրանքը, և ուղղում եղբորը։ Նրանք վիճում էին այնքան ժամանակ, մինչև Բիլլը գտնում է նրանց, առևանգում Պայենսների ընտանիքը և բոլոր հերոսներին վերածում գոբլինների։ Դիփերը և Մեյբլը շեղում են Բիլլին և հռանում իրենց բանտախցիկից, այդ ընթացքում Սթենը և Ֆորդը փակված էին այլ բանտախցիկում և փորձում էին հաշտվել։

Ֆորդը բացահայտում է, որ Բիլին անհրաժեշտ է գաղտնի հավասարում, որը պահվում է իր մտքում՝ Տարօրինակագեդդոննի էֆեկտն ամբողջ աշխարհով տարածելու համար, և եթե նա Բիլլին կանչի իր մտածելակերպ, իսկ հետո մաքրի հիշողությունը ՄակԳաքեթի ստեղծած հիշողությունը մաքրող սարքով, Բիլլին կանհետանա աշխարհից։ Սակայն դա, ըստ երևույթի անհնար է, քանի որ Ֆորդի գանգում տեղադրված է մետաղյա դիսկ, որը չի թողնի Բիլլին ներխուժել նրա մտքեր։ Սթենը կամավոր կերպով մաքրում է իր միտքը, և եղբայրները փոխվում են շորերով։ Երբ Բիլլը վերադառնում է, քողարկված Սթենը համաձայնվում է նրա հետ, ստելով Բիլլին և հրամայելով նրան մտնել իր մտնել կեղծ մտքերի մեջ[4]։ Երբ Ֆորդը ջնջում է Սթենի հիշողությունը, Բիլլը մոռացության է մատնվում Սթենի կողմից, ով գիտակցում է, որ իր կյանքի նպատակը իր ընտանիքին պաշտպանելն էր, մինչև նրա լուռ այրվելը։

Գրավիտի Ֆոլսը վերականգնվելուց հետո Սթենը արթնանում է առանց հիշողությունների, քանի դեռ նրա ընտանիքն ու ընկերները չեն վերականգնել դրանք։ Ամռան վերջին օրը Սթենը և Ֆորդը կազմակերպում են իրենց վաղ երազանքը շրջայց նավարկության մասին, այս անգամ նոր անոմալիաներ ուսումնասիրելու համար։ Սթենը նշանակում է Զուսին «Հրաշալիքների տնակում» մենեդջեր, և վերջին անգամ նրան ցույց տվեցին Ֆորդի հետ ծովում ֆելշ-ֆորվարդեյի մեջ, երբ նրանք վեր էին լուծում նավի տախտակամածի վրա հայտնված անոմալիան, որը ստացել էր «մարտական Սթեն II» անվանումը։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնույթն ու կոնցեպտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթենը հիմնված է Ալեքս Հիրշի սեփական պապի վրա, ում անունը նույնպես Սթեն էր։ Երկուսն էլ ունեն մեծամարմին տղաների հատկանիշներ տակառանման կուրծք, հագուստ, որի կոճակները կոճկված չեն, գցում են ոսկե օղակներով շղթա[5]։

Սկզբից սերիալի Սթենը ուներ այլ տեսք։ Նկարներուն Սթենը կարճահասակ էր, նա չուներ ուսերի վրա բարձիկներ, և նրա մոտ նարնջագույն մեծ քթի փոխարեն եղել է սուր վարդագույն։ Նրա դեմքը նման էր տիկնիկի, քան ալեհ խաբեբայի[6]։ Հերոսի այս ձևը եղել է նկատված ոչ օֆիցիալ օդաչուական սերիայում, որը ունեցել է ցածր բյուջե և նախնական առաջարկվող տարբերակում, հիմնված «Գրավիթի ֆոլսի գաղտնիքներ» եթերում հեռարձակվող փորձնական դրվագի վրա։

Դիփերի և Մեյբլի հետ միասին Սթենը հայտնվել է գրեթե բոլոր դրվագներում։ Նա հայտնվել է «Գրավիտի Ֆոլսի» կարճամետրաժներում, որոնց անունն էր «Դիփերի անոմալիների օրագիրը», և նույնպես («Սթենի դաջվածք») կարճամետրաժում, որտեղ զույգերն ուսումնասիրում են Սթենի մեջքի խորհրդավոր դաջվածքը։ «Հավատա երկու Սթեններին» սերիայում պարզվում է, որ դա եղել է ոչ թե դաջվածք, այլ սպի, որն առաջացել է այրումից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Access - D23». D23 (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  2. https://partners.disney.com/shmeb-you-unlocked/book-8
  3. https://mobile.twitter.com/_alexhirsch/status/758547032554344448?lang=en
  4. «What's In a Character: Stan Pines». AniB Productions (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ փետրվարի 8. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  5. «Gravity Falls - Behind the Scenes - First Look Featurette». YouTube. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
  6. «The development of Stan (pre production to final result) | Gravity Falls Amino». Gravity Falls | aminoapps.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]