Սերո Խանզադյանի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերո Խանզադյանի տուն-թանգարան
Տեսակհուշային թանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԳորիս
ՀասցեԱրզումանյան 32 հասցե, Գորիս, Հայաստան
Հիմնադրվել է2008
Քարտեզ
Քարտեզ

Սերո Խանզադյանի տուն-թանգարան, հիմնադրվել է 2008 թվականին, հիմնանորոգվել 2015թ. ճարտարապետներ Ռազմիկ Մանուկյանի և Տիգրան Մանուկյանի կողմից Գորիսի այն տանը, որտեղ 1970-ական թվականներից հետո ապրել և ստեղծագործել է Սերո Խանզադյանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տան շինարարությունը սկսվել է 1970-ական թվականներին և ավարտվել է 1981 թվականին։

«Ես իմ տունը շինեցի մեր բերդաթաղի մի բարձունքի վրա։ Դրա համար օգտագործեցի մեր փլված կամարների ու պատերի քարերը, որոնց վրա դեռ մնում են ալևոր դարերի հետքերը։

Շինեցի մեր գլխատան ոճով ու տեսքով՝ վրան մեր Կարմիր մատուռի հանգով գմբեթ հյուսելով։

Փլատակների միջից մերոնք հանեցին մեր հեթանոսական կրակարանի զարդանախշ օջախը ու նրա քարերը հագցրին իմ նոր տան ներսի կամարի տակ։ Նրանք բերին մեր օջախի հին կրակի մի մասունքը և վառեցին նորից իր գահը գտած օջախում, որի քարի վրա դեռ ծաղկում է իմ նախնի Քուրմ Անձավի ձեռքով քանդակած արևի ճառագայթների խուրձը։ Գտանք նաև կորած աղբյուրը։ Եռախորան դարպասի մոտ՝ մարդկանց գնալ-գալու ճանապարհի եզրին, շինեցինք խաչքար աղբյուր։ Մատաղ աղբյուրի ջուրը խշշաց նրա քարե թասից։ Աղբյուրը խոսեց մորս լեզվով.

-Բարի լույս»։
- Ս. Խանզադյան, «Հորս հետ և առանց հորս» (ինքնակենսագրական վիպակ), Երևան, 1986, էջ 314-315

Գորիսը ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք հռչակելու ծրագրի շրջանակում Սերո Խանզադյանի վերանորգված տուն-թանգարանում 2018 թվականի հուլիսի 7-ին նոր ցուցադրություն է բացվել[1][2]։

Թանգարանում պահվում են գրողի անձնական իրերը, գրական-հասարակական գործունեությունը ներկայացնող նյութեր, ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են գրողի ապրած ժամանակաշրջանի կյանքն ու կենցաղը[3]։ Մի շարք ցուցանմուշներ թանգարանին է փոխանցել Սերո Խանզադյանի որդին[4]։

Տուն-թանգարանը գտնվում է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ Արզումանյան 32 հասցեում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ս. Խանզադյանի տուն-թանգարանը կդառնա կամուրջ անցյալի, ներկայի եւ ապագայի միջեւ». www.iravunk.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  2. «Սերո Խանզադյանի տուն-թանգարանը նոր ցուցադրությամբ ընդունեց հյուրերին». haydzayn.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.(չաշխատող հղում)
  3. One, Studio. «Սերո Խանզադյանի տուն-թանգարանն ակտիվ գործում է և մեծ թվով այցելուներ ունի». www.zangezur.tv. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  4. One, Studio. «Խանզադյանն իր ձեռքով էր կառուցել տունը. Գորիսում պաշտոնապես բացվեց Սերո Խանզադյանի տուն-թանգարանը (լուսանկարներ)». www.yerkir.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  5. «ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ • ՀԱՅԱՍՏԱՆ (ԵՐԵՎԱՆ) • ՍՓՅՈՒՌ». spyur.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.