Սերիական երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սերիական երաժշտություն, որի հորինումը հիմնված է տասներկու խրոմատիկ հնչյունների շարքի՝ սերիայի տարբերակման վրա։ Դոդեկաֆոնիայից սերող հնչյունները չկրկնելու սկզբունքը սերիական երաժշտության մեջ տարածվեց բոլոր արտահայտչամիջոցների վրա՝ ռիթմ, տեմբր, դինամիկա, տեմպ և այլն, հանգեցնելով համապարփակ՝ տոտալսերիալիզմի, որի գաղափարը պատկանում է Անտոն Վեբեռնին։ Սերիական երաժշտությունը տարածվեց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, տեսական և ստեղծագործական զարգացում ստացավ արևմտաեվրոպական մի շարք կոմպոզիտորների կողմից (Օլիվեր Մեսսիան, Պ․ Բուլեզ, Կ․ Շաոկհաուզեն և ուրիշներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png