Սերգեյ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Պետրոսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 7, 1988(1988-06-07)[1]
Ծննդավայր՝Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝հուլիսի 24, 2017(2017-07-24) (29 տարեկան)
Մահվան վայր՝Գորյաչի Կլյուչ, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան

Սերգեյ Արսենի Պետրոսյան (հունիսի 7, 1988(1988-06-07)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 24, 2017(2017-07-24), Գորյաչի Կլյուչ, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան), հայկական ծագմամբ ռուսաստանաբնակ ծանրամարտիկ, Եվրոպայի երկակի չեմպիոն։ Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ (2009)։ Հանդես է եկել ԲԿՄԱ-ի կազմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Պետրոսյանը ծնվել է 1988 թվականի հունիսի 7-ին Բաքվում, սակայն 1989 թվականին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության պատճառով նրա ընտանիքն ստիպված է եղել տեղափոխվել Գորյաչի Կլյուչ (Կրասնոդարի երկրամաս)։ Սերգեյ Պետրոսյանը ծանրամարտով զբաղվել սկսել է 1998 թվականին Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Սերգեյ Պոյրազյանի գլխավորությամբ։ 2005 թվականին դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն, իսկ 2006 թվականին նվաճել է արծաթե մեդալ աշխարհի պատանեկան առաջնությունում։ 2007 թվականից ընդգրկվել է Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։ Նույն թվականին հաղթել է Ստրասբուրգում անցկացվող Եվրոպայի առաջնությունում, իսկ մեկ տարի անց կրկնել է այդ հաջողությունը Լինյանոյում անցկացվող Եվրոպայի առաջնությունում։ Չի մասնակցել Պեկինում անցկացված Օլիմպիական խաղերին, որովհետև Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբը ոչ մի մարզիկի չի ներկայացրել մինչև 62 կգ քաշային կարգում։

Սերգեյ Պետրոյսանը զոհվել է․ նրա մարմինը հայտնաբերվել է գետում 2017 թվականի հուլիսի 24-ին Գորյաչի Կլյուչ քաղաքի մոտ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Սերգեյ Պետրոսյանը Спортивная Россия կայքում
  2. «Двукратный чемпион Европы по тяжёлой атлетике утонул в реке на Кубани». interfax.ru. 27.7.2017. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]