Սերբիայի ժամանակակից արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերբիայի ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա
ՏեղագրությունԲանյա Լուկա
ՎայրՍերբական Հանրապետություն
ՀասցեТрг српских јунака 278000
Հիմնադրվել է1971
Կայքmsurs.net/index.php/en(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Սերբիայի ժամանակակից արվեստի թանգարան (սերբ.՝ Музеј савремене умјетности Републике Српске), գեղարվեսատական պատկերասրահ, Սերբիայի ժամանակակից արվեստի հիմնական թանգարանը։ 2004 թվականից գործում է Բոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում՝ սերբ հերոսների հրապարակի նախկին երկաթուղային կայարանի շենքում։ Թանգարանը նվիրված է Սերբիայի Հանրապետության 20-21-րդ դարերի մշակութային ժառանգության պահպանմանը։ Իրականացնում է ժամանակակից արվեստի գեղարվեստական ցուցահանդեսների կազմակերպում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ստեղծման համար հիմք է հանդիսացել 1969 թվականի երկրաշարժը, որից վնասվել են Բանյա Լուկայի շինությունների մեծ մասը։ Որոշվել է կազմակերպել արվեստագետների կողմից նվիրաբերած արվեստի գործերի բարեգործական աճուրդ, իսկ հասույթը օգտագործել քաղաքի վերակառուցման համար։ Արշավը բարեհաջող է անցել, աճուրդին մասնակցել են բազմաթիվ ժամանակակից նկարիչներ, արվեստագետներ ոչ միայն Հարավսլավիայից, այլ նաև արտերկրից, և ամբողջ աշխարհից հավաքվել է ավելի քան 600 աշխատանք։

Սակայն վերականգնման աշխատանքներն իրականացվել են ոչ թե աճուրդի արդյունքում, այլև այլ աղբյուրներից։ Հավաքածուն, որպես տուժած քաղաքին արվեստագետների նվիրատվության համերաշխության խորհրդանիշ, պահպանվել է և 1971 թվականին նախկին երկաթուղային կայարանի շենքում բացվել է արվեստի պատկերասրահ։ 2004 թվականին պատկերասրահը վերանվանվել է Սերբիայի Ժամանակակից արվեստի թանգարան։ Հիմնադրման օրից ի վեր թանգարանի մուտքն անվճար է[1][2]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն հիմնականում ներառում է 20-րդ դարի երկրորդ կեսի հարավսլավացի հեղինակների աշխատանքներ, ինչպես նաև օտարերկրյա հեղինակների և այլ ժամանակաշրջանների ավելի փոքր ծավալով գործեր։ Հավաքածուում ներկայացված են նկարներ, քանդակներ, գրաֆիկական աշխատանքներ, ինստալյացիաներ, լուսանկարներ, կինետիկ առարկաներ, տեսանյութեր։

Թանգարանի ֆոնդը բաժանվում է երեք մասերի՝

  • Բոսնիա-հերցոգովյան արվեստ
  • նախկին Հարավսլավիայի արվեստ
  • համաշխարհային արվեստ

Ընդհանուր առկա է ավելի քան 1500 ցուցանմուշ։

Ի լրումն արվեստի ստեղծագործությունների՝ թանգարանի հատուկ բաժնում պահվում են միջոցառումների, գործողությունների, հեղինակների, հիշարժան իրադարձությունների հետ կապված այլ ուսումնաօժանդակ նյութեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Музей современного искусства Республики Сербской». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
  2. Музеј савремене умјетности

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերբիայի ժամանակակից արվեստի թանգարան» հոդվածին։