Սեռ (կատեգորիա)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը տաքսոնոմիական կատեգորիայի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Սեռ (բազմանշանակություն)։
Սեռ (լատիներեն՝ genus հոգ genera, հուն. {{{1}}} genus-ից) — կենդանիների վերտեսակային տաքսոնոմիական կատեգորիա է, միավորում է ծագումնաբանորեն առավել մոտ տեսակները։ Համապատասխանում է բույսերի ցեղ կատեցորիային։ Մոտ սեռերը միավորվում են ընտանիքում։[1]
[խմբագրել] Սեռի գիտական անունը
Սեռի կամ բուսաբանական ցեղի գիտական անունը բաղկացած է մեկ բառից և պարտադիր լատիներեն է։ Պահանջվում է, որ անունը գրված լինի լատինատառ և ենթարկվի լատիներենի ուղղագրությանը։ Հանդիսանում է գոյական անուն,եզակի թվով և սկսվում է մեծատառով։ Ուրիշ պահանջներ չկան։ Բառը կարող է լատիներենից փոխառյալ լինել, կամ էլ լատինացված բառ ցանկացած լեզվից (հաճախ հունարենից)։ Հանդիպում է նաև ազգանունից առաջացած բառ, օրինակ՝ Linnaea, որն առաջացել է Կարլ Լիննեյի ազգանունից (Linnaeus)։
[խմբագրել] Արտաքին հղումներ
[խմբագրել] Գրականություն
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան