Սենսիտոմետրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ֆոտոխցիկ

Սենսիտոմետրիա, լուսանկարչական տեսություն՝ լուսանկարչական նյութերի հատկությունների չափումների մասին, չափագիտության բաժիններից։

Ներառում է ինտեգրալային (լուսանկարչական նյութերի հատկությունների չափում՝ դրանց վրա սպիտակ լույսով ազդելիս), սպեկտրային (լուսանկարչական նյութերի հատկությունների չափում՝ դրանց վրա մեներանգ ճառագայթումներով ազդելիս) սենսիտոմետրիան և կառուցվածքաչափությունը (պատկերի փոքր տարրերի նկատմամբ լուսանկարչական, նյութերի ունակության գնահատում)։ Սենսիտոմետրիայի մեթոդներով որոշում են լուսանկարչական նյութերի լուսազգայունությունը, կոնտրաստությունը և այլ հատկություններ, իրականացնում այդ նյութերի արտադրության և մշակման պրոցեսի վերահսկումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 294
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենսիտոմետրիա» հոդվածին։