Սենեգալի ֆուտբոլի ազգային հավաքական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սենեգալի ֆուտբոլի ազգային հավաքական
منتخب السنغال لكرة القدم
ՄականունLes Lions de la Teranga
(Տերանգայի առյուծներ)
ԿոնֆեդերացիաԱՖԿ (Աֆրիկա)
Գլխավոր մարզիչԱլյու Սիսե
Թիմի ավագՇեյխու Կույատե
Ամենաշատ խաղերԱնրի Կամարա (99)
ՌմբարկուԱնրի Կամարա (29)
Հիմնական մարզադաշտԼեոպալդ Սենգոր
ՖԻՖԱ կոդSEN
ՖԻՖԱ դասակարգում27
Ամենաբարձր դիրք26 (հունիս 2004)
Ամենացածր դիրք99 (հունիս 2013)
ԷԼՕ դասակարգում34
Ամենաբարձր դիրք19 (հունիս 2002)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Գամբիա Բրիտանական Գամբիա 1 – 2 Ֆրանսիական Սենեգալ Սենեգալ
(Գամբիա; 1959)
Ամենախոշոր հաղթանակ
Սենեգալ Սենեգալ 7 – 0 Մավրիկիոս Մավրիկիոս
(Դակար, Սենեգալ; հոկտեմբերի 9, 2010)
Ամենախոշոր պարտություն
Չեխոսլովակիա Չեխոսլովակիա 11 – 0 Սենեգալ Սենեգալ
(Պրահա, Չեխոսլովակիա; նոյեմբերի 2, 1966)
Աշխարհի առաջնություն
Մասնակցություն1 (Առաջինը՝ 2002)
Ամենալավ արդյունքՔառորդ եզրափակիչ, 2002
Աֆրիկայի գավաթ
Մասնակցություն14 (Առաջինը՝ 1965)
Ամենալավ արդյունք2-րդ տեղ, 2002
Կայքfsfoot.sn
 Senegal national football team Վիքիպահեստում

Սենեգալի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է Սենեգալը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Կառավարվում է Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ Մասնակցել է Աշխարհի առաջնություններին 1 անգամ՝ 2002 թվականին, որի ժամանակ Սենեգալը զարմացրեց բոլորին՝ առաջնության բացման խաղում հաղթելով աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականին 1-0 հաշվով։ Այս առաջնությանը Սենեգալը հասավ քառորդ եզրափակիչ՝ դառնալով 3-րդ աֆրիկյան հավաքականը, որն այսպիսի արդյունք է գրանցել։ Աֆրիկայի գավաթում թիմի լավագույն արդյունքը եղել է 2-րդ տեղը 2002 թվականին։ Կամերունի դեմ եզրափակիչ խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով, սակայն Կամերունը հաղթեց հետխաղյա 11 մետրանոցներով[1]։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը՝ 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Senegal - Club's profile | Transfermarkt» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
  2. FIFA.com. «The FIFA/Coca-Cola World Ranking - Ranking Table - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]