2008 թվականի հունիսին Սիմոնյանը Նովոսիբիրսկում դարձել է Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր[1]։ 2009 թվականի մարտին Ռուսաստանի հավաքականի կազմում ֆրանսիական Կլերմոն-Ֆերանում դարձել է Աշխարհի գավաթի գավաթակիր, իսկ անհատական հաշվարկում՝ արծաթե մեդալակիր[2]։ 2009 թվականի հունիսին Կրասնոդարում երկրորդ անգամ նվաճել է Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալը[3]։ 2010 թվականի հունվարին Տյումենում, եզրափակչում հաղթելով Միհրան Հարությունյանին, դարձել է Իվան Պոդդուբնիի Գրան Պրիի հաղթող[4]։ Հայաստանը ներկայացնում է 2012 թվականից։