Սեմյոն Դեժնյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սեմյոն Իվանովիչ Դեժնյով (մոտ 1605 թ., Վելիկի Ուստյուգ — 1673 թ-ի սկիզբ Մոսկվա), ականավոր ռուս ծովագնաց, ճանապարհորդ, ուսումնասիրել է հյուսիսային և արևելյան Սիբիրը[1]: Առաջին հայտնի մարդը, ով անցել է Բերինգի նեղուցը 1648 թ-ին` Վիտուս Բերինգից ավելի քան 80 տարի առաջ:

Հետաքրքիր է, որ Բերինգն այդպես էլ չկարողացավ անցնել ողջ նեղուցը` այլ միայն դրա հարավային հատվածը, իսկ Դեժնյովին հաջողվեց անցնել ողջ նեղուցը` հյուսիսից հարավ:

Ծանոթագրություններ [խմբագրել]