Սեմյոնովի սևամարմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեմյոնովի սևամարմին
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Սևամարմիններ
Տեսակ Սեմյոնովի սևամարմին
Լատիներեն անվանում
Cyphostethe semenovi


Սեմյոնովի սևամարմին (լատին․՝ Cyphostethe semenovi), սևամարմինների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

10,5-13,5 մմ երկարությամբ, տափակ, նեղ ձվաձև մարմնով, ոչ խոշոր չափի բզեզ է։ Մուգ շագանակագույն վերջույթներով այս բզեզի գունավորումը սև է, ծածկույթները` սև, չափավոր փայլուն[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված են Հայաստանում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Հայաստանում հայտնի է Արարատի մարզից` Սուրենավան գյուղի շրջակայք և Գոռավանի ավազուտներից` Վեդի քաղաքի մոտ[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են օշինդրային կիսաանապատներում և ավազային անապատներում, հանդիպում՝ մայիսի կեսից մինչև օգոստոս, գարնանը ակտիվ են ցերեկը, ամռանը շոգ եղանակին` մթնշաղին։ Բարձրանում են խոտաբույսերի ցողունների վրա, սնվում են մեռած բուսական մնացորդներով։

Զարգացման առանձնահատկությունները հայտնի չեն[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ բարձր թվաքանակով, սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Հանդիպում են եզակի առանձնյակներ։

Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում անասունների գերարածեցումը և հողերի գյուղատնտեսական յուրացումը։

Պահպանվում է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.