Սարգիս Հովհաննիսյան (երաժշտագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Հովհաննիսյան
Ծնվել էօգոստոսի 29, 1958(1958-08-29) (65 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներաժշտագետ, տրոմբոնահար և կոմպոզիտոր
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան (1976), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1981) և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ (1988)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Սարգիս Էմիլի Հովհաննիսյան (օգոստոսի 29, 1958(1958-08-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, տրոմբոնահար, կոմպոզիտոր, արվեստագիտության թեկնածու (2012)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Հովհաննիսյանը ծնվել է 1958 թվականի օգոստոսի 29-ին Երևանում։ Սովորել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի (Է. Ապրեսովայի, Ա. Զաքարյանի և Գ. Ժամկոչյան-Նաղդյանի դասարաններ) և տեսության (1976, Ս. Քյոսայանի դասարան) բաժիններում։ 1981 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը (Ռ. Աթայանի դասարան), 1988 թվականին՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան։ Սովորելու տարիներին կոմպոզիցիայի դասեր է առել Է. Միրզոյանից։

1981-1983 թվականներին ծառայել է Թբիլիսիի Առաջին գնդի նվագախմբում, որպես ավագ երաժիշտ-տուբահար։

1983-1994 թվականներին եղել է Երևանի Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտաշխատող-էքսկուրսավար, 1994-2004 թվականներին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ Հատուկ զինվորական նվագախմբի տրոմբոնահար, ավագ երաժիշտ-հրահանգիչ։ 2003 թվականին սկսել է դասավանդել Երևանի պետական կոնսերվատորիայում, 2005 թվականից՝ նաև Երևանի № 13 հատուկ երաժշտական գիշերօթիկ դպրոցում (տրոմբոն)։ 2012 թվին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան՝ "Հայկական երաժշտական փողային նվագարան՝ դուդուկ" թեմայով։

Գրել է «Երիտասարդական վալս» (1979), «Գարունն Արցախի» (վալս, 1995), «Գրանդ մարշ-Դեֆիլե» (քայլերգ, 1997), «Շքերթային շեփոր» (1999), «Սպորտային քայլերգ» (2003), «Նվագախմբային սյուիտ» (2008), «Անդանտե և ծաղիկների պար» (2000–16), «Մեհրաբի գնդի քայլերգը» (2015), «Հինգ պատկեր» (նկարիչ Է. Մունկի մոտիվներով, 2010)՝ ֆլեյտայի, հոբոյի, ֆագոտի, «Դարերի խորքից» (2012)՝ փող. անսամբլի, «Պաստորալ» (2012)՝ գալարափողի, 3 տրոմբոնի և տուբայի, «Հին պատեֆոն» (1981) վալս-բոստոն՝ սաքսոֆոնի և դաշնամուրի, «Meditation» (2013)՝ սաքսոֆոնի (կամ վիբրաֆոնի) և դաշնամուրի համար, «Նոկտյուռն» (1987), «Նվիրում և օրորոցային» (1987), «Ռոմանս» (1983), «Ձոն հայրենիքին» (խոսք.՝ Հ-ի), «Ave Maria» (2011)՝ երգչախմբի և ընդլայնված սիմֆոնիկ նվագախմբի, Սուրբ Ծննդյան վոկալիզ (2012)՝ երգչախմբի համար, Հ. Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմի համար երաժշտություն (2021), երգեր, փողային նվագախմբի համար մշակել է հայ և օտարազգի կոմպոզիտորների գործերից, ութ սիմֆոնիա՝ընդհանուր քանակով գրել է 100-ից ավելի ստեղծագործություն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։