Մեծ եղեռնի օրերին հաստատվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ Սովորել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկում։ 1937 թվականին ավարտել է Մոսկվայի կերպարվեստի ինստիտուտը (դասատու՝ Վլադիմիր Ֆավորսկի)։ 1929 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Ալեքսանյանի ստեղծագործություններում գերակշռողը փայտագրությունն ու ջրաներկ աշխատանքներն են։ 1939 թվականին պատկերազարդել է «Սասունցի Դավիթ» էպոսը, Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմը, որը լույս է տեսել 1948 թվականին։ Նրա ստեղծագործությունները աչքի են ընկնում պրոֆեսիոնալ զուսպ կատարմամբ։ Զոհվել է Հայրենական մեծ պատերազմում 1942 թվականին 32 տարեկանում[3][4][5]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 160)։