Սառա Պիկելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառա Պիկելլի
Ծնվել էապրիլի 15, 1983(1983-04-15)[1] (41 տարեկան)
ԾննդավայրԱմատրիչե, Ռիետի, Լացիո, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունկոմիքսների արտիստ և նկարազարդող
ԹեմաներԿոմիքս[2]
Պարգևներ
Կայքsara-pichelli.blogspot.com
 Sara Pichelli Վիքիպահեստում

Սառա Պիկելլի (սիրողական թարգմանություններում հայտնի է որպես Պիչելլի, ապրիլի 15, 1983(1983-04-15)[1], Ամատրիչե, Ռիետի, Լացիո, Իտալիա), կոմիքսների իտալացի նկարիչ, ով առավել հայտնի է «Ultimate Spider-Man» կոմիքս շարքի Մայլզ Մորալեսի կերպարի առաջին նկարազարդումներով։ Անիմացիայի արտիստի իր պրոֆեսիոնալ կարիերան սկսելուց անմիջապես հետո Սառա Պիկելլին ծանոթացել է կոմիքսների ինդուստրիային։ Կարճ ժամանակահատված աշխատել է IDW Publishign հրատարակչությունում, որից հետո 2008 թվականին Marvel Comics ընկերության կողմից ընտրվել է միջազգային տաղանդավոր նկարիչների որոնման արդյունքներով։ Ընկերության որոշ կոմիքսների վրա աշխատելուց հետո, ինչպիսիք են «Նամորան» և ուրիշներ, Սառան նշանակվել է Ultimate Comics: Spider-Man երկրորդ հատորի գլխավոր նկարիչ, որի պրեմիերան կայացել է 2011 թվականի սեպտեմբերին։ Նույն թվականին Սառա Պիկելին արժանանացել է Eagle Award մրցանակի, «լավագույն նոր նկարիչ» անվանակարգում։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Պիկելին ծնվել է Իտալիայի Պորտո Սանտ Էլպիդիո քաղաքում:Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է որպես կադրավորող նկարիչ, մուլտիպլիկատոր նկարիչ և կերպարների դիզայներ։ «Դա ինձ համար չէր», - այսպես է Սառան նկարագրում իր աշխատանքը։ «Ես մեխանիզմի մեջ ինձ զգում էի ինչպես փոքրիկ պտուտակ»[5]։ Սկսել է աշխատել կոմիքսների ինդուստրիայում նկարիչ Դեյվիդ Մեսինայի հետ ծանոթանալուց հետո։ Մինչ այդ նա շատ է հետաքրքրվել կոմիքսներով և նախընտրել է անիմացիոն ֆիլմերն ու անիմացիաները[5]։ Մակետների մշակման հարցում Սառան օգնել է Դեվիդին և աշխատել է այնպիսի հայտնի կոմիքսների վրա, ինչպիսիք են Star Trek IDW Publishing[6], այդ թվում` «Star Trek: Հետադարձ հաշիվ»-ը և Star Trek: Ներոն»-ը[7]։ 2008 թվականին Սառա Պիկելին իր աշխատանքները ներկայացրել է Marvel-ի (Chesterquest international talent search) միջազգային տաղանդների մրցույթին և դարձել է եզրափակիչ փուլ անցած մասնակիցներից մեկը, որոնց ներկայացնում էր Marvel Comics-ի խմբագիր Ս. Սեբուլսկին։ Այսպես սկսվել է նրա աշխատանքը հայտնի ընկերությունում։ Ներկայումս Սառան նկարազարդման աշխատանքներ է կատարում Marvel-ի համար Հռոմում[5]։

2008 թվականին Marvel Comics-ում[6] Սառայի առաջին աշխատանքը դարձավ «NYX: No Way Home» սահմանափակ թվով կոմիքսների շարքը[8][9], որին հաջորդեց 2009 թվականին գրող Քեթրին Իմոնենի համագործակցությամբ ստեղծված «Փախստականներ»-ն էր[9][10]։ Նրանց համագործակցությունը շարունակվում է «Իքս մարդիկ։ Պիկսին պատասխան հարված է հասցնում» կոմիքսների սահմանափակ շարքով, որը լույս է տեսնում 2009 թվականի դեկտեմբերին։ Կոմիքսը պատմում է «Իքս մարդիկ» շարքի հերոսներից մեկի Պիկսինի մասին[11]։ Սառա Պիկելին կատարում է «I Am An Avenger» (2010 թվականի մայիս - 2011 թվականի մարտ) կոմիքսների շարքի նկարազարդումները[5], այնուհետև նա միանում է «Ultimate Comics: Spider-Man»-ի վրա աշխատող թիմին սկսած թիվ 15 թողարկումից ( Հոկտեմբեր 2010)[12]։ Շարքի վերջին թողարկումն ավարտելուց հետո Սառան միացավ Ultimate Fallout Limited Edition-ի (2011) սահմանափակ շարքին, առաջինը նկարազարդելով Մայլզ Մորալեսին Սարդ-մարդու կերպարում,Ultimate Marvel տիեզերքում[9][13]։ Սառա Պիկելին դարձավ 2011 թվականի սեպտեմբերին վերահրատարակված «Ultimate Comics: Spider-Man» շարքի նկարազարդողը, որտեղ գլխավոր հերոսի դերում հանդես էր եկել Մայլես Մորալեսը[14]։

2018 թվականի օգոստոսին Սառա Պիկելլին և գրող Դեն Սլոտտը գործարկեցին «Ֆանտաստիկ քառյակի» նոր շարքը[15]։

Տեխնիկա և նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառան օգտագործում է Cintiq 12wx գծանկարչական պլանշետը։ Ultimate Comics: Spider-Man[13] նկարազարդման ժամանակ Սառան օգտագործում է սկրինտոնի տեխնիկան, կոմիքսին «ավելի փոփ-արթ »տեսք հաղորդելու նպատակով` հավատալով, որ նման մոտեցումը ավելի տեղին կլինի տվյալ դրվագի համար[16]։

Ստեղծելով կերպարների արտաքին տեսքը՝ Սառա Պիկելլին հատուկ ուշադրություն է դարձնում հերոսների անհատականությանը, ներառյալ նրանց կյանքի նախապատմությունները, որոնք ազդել են նրանց կողմնորոշման վրա, ինչպես նաև այդ կերպարներին բնորոշ հատուկ առանձնահատկություններին ՝ նրանց հագուստին, ժեստերին լեզվին և ռեպլիկաներին։ Հենց այս սկզբունքներն էլ օգտագործվել են Մայլս Մորալեսի կերպարի ստեղծման ժամանակ[17]։

Marvel-ն ունի երեք-չորս նկարիչ, որոնք ստեղծագործում են մեծատառով, նրանք էին որոշում կոմիքսների ապագա տեսքն ու ոճը՝ հետևելով իրենց յուրօրինակ պատկերացումներին։ Մենք այդ մարդկանց տեսնում ենք որպես Marvel-ի ապագա ղեկավարներ, և կարծում եմ, որ Սառան նրանցից մեկն է։ Նրա աշխատանքները լի են կենսուրախությամբ և զվարճանքով, կյանքով, էներգիայով և հմայքով։ Դրանք լցված են մարդկայնությամբ և համագործակցությամբ, որը ես կցանկանայի տեսնել Marvel-ի նկարիչների մեջ

Հասարակական արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Սառա Պիկելին արժանացավ Eagle Award մրցանակի՝ «Լավագույն նոր նկարիչ» անվանակարգում[18]։ Մյուս հաղթողների թվում էին Ռաֆայել Ալբուկերկեն, Ֆիոնա Ստեպլզը, Շոն Մյորֆին և Բրայան Լի Օ'Մելլին[19]։ Marvel Comics-ի գլխավոր խմբագիր Մարկ Փանիկշիան այսպես է նկարագրել Սառայի աշխատանքները` «Ամեն անգամ, երբ հանդիպում եմ Սառայի նոր էջերին, ես նրա մեջ տեսնում եմ ավելի լուրջ նկարչի։ Հիմա էլ նրա աշխատանքներն անկրկնելի են, և ես չեմ պատկերացնում, թե ապագայում ինչ կարելի է սպասել Սառայից»[9]։ Marvel Comics-ի խմբագիր Թոմ Բրեվուտը նրան անվանեց «իսկական առաջընթաց», ինչպես նաև «տաղանդ, որին վիճակված էր վառվել որպես ուղենիշ աստղ»[5]։ ComicsAlliance-ի Դեյվիդ Բրազերսը հիացած էին նրա բծախնդիր կերպարով և ասում էր, որ, մասնավորապես, իրեն դուր է գալիս Սառայի մազեր նկարելը, դեմքի արտահայտությունները և կերպարի լեզուն` «Առաջինն ու երկրորդը մեծապես ազդում էին նրա կոմիքսների մթնոլորտի վրա, իսկ երրորդը բարձրացնում էր պատումների վարքագծի բոլորովին այլ մակարդակ»[8]։ IGN-ի մեկնաբան Ջեսի Շեդինը Սառայի «Ultimate Fallout» նկարների շարքը անվանել է «բավական աշխույժ, կինեմատոգրաֆիկ և բավականաչափ վառ, որ առանձնացնում էր նրա նկարները «Ultimate Fallout»-ի մյուս նկարիչների նկարազարդումներից[20]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Պիկելլին բնակվում է Հռոմում[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 BD Gest' (ֆր.)
  2. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. https://www.harveyawards.com/en-us/winners/previous-winners.html
  4. https://www.comics.org/award/62/
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Quesada, Joe (2011 թ․ օգոստոսի 8). «TALK TO THE HAT: Sara Pichelli's "Ultimate" Introduction | CBR». www.cbr.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  6. 6,0 6,1 «GCD :: Story Search Results». www.comics.org. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  7. Libero, Tempo (2009 թ․ հոկտեմբերի 6). «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  8. 8,0 8,1 Brothers, David (2011 թ․ օգոստոսի 9). «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  9. 9,0 9,1 9,2 9,3 «WebCite query result». www.webcitation.org. 2011 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  10. Thomas, Brandon (2009 թ․ սեպտեմբերի 4). «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  11. Armitage, Hugh (2009 թ․ սեպտեմբերի 1). «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  12. Armitage, Hugh (2010 թ․ հոկտեմբերի 12). «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  13. 13,0 13,1 Cavna, Michael (2011 թ․ օգոստոսի 16). «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  14. Ching, Albert (2011 թ․ օգոստոսի 2). «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  15. Gustines, George Gene (2018 թ․ մարտի 29). «The Return of the Fantastic Four». The New York Times. 0362-4331. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  16. Richards, Ron (2011 թ․ օգոստոսի 16). «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  17. Weiland, Jonah (2013 թ․ հոկտեմբերի 23). «CBR TV @ NYCC 2013: Sara Pichelli on Designing Miles Morales & Being a Rising Star». CBR. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  18. Armitage, Hugh (2011 թ․ հունիսի 1). «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  19. «WebCite query result». www.webcitation.org. 2011 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  20. Schedeen, Jesse (2011 թ․ օգոստոսի 3). «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  21. Paniccia, Mark Ultimate Spider-Man // Wikipedia. — 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sara Pichelli at the Unofficial Handbook of Marvel Comics Creators
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Պիկելլի» հոդվածին։