Սանտյագո դե լոս Տրեյնտա Կաբալիերոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սանտյագո դե լոս Տրեյնտա Կաբալիերոս
Զինանշան

ԵրկիրԴոմինիկյան Հանրապետություն Դոմինիկյան Հանրապետություն
Հիմնադրված է1495 թ.
Մակերես524,01 կմ²
ԲԾՄ175±1 մետր
Բնակչություն1 343 423 մարդ (2021)
Պաշտոնական կայքsantiagodeloscaballeros.gob.do
Սանտյագո դե լոս Տրեյնտա Կաբալիերոս (Դոմինիկյան Հանրապետություն)##
Սանտյագո դե լոս Տրեյնտա Կաբալիերոս (Դոմինիկյան Հանրապետություն)

Սանտյագո դե լոս Կաբալիերոս, Սանտյագո դե լոս Տրեյնտա Կաբալիերոս (իսպ.՝ Santiago de los Treinta Caballeros), քաղաք Դոմինիկյան Հանրապետությունում, վարչական կենտրոն Սանտյագո նահանգում։

Բնակչությունը ՝ 535 362 բնակիչ (2007 թվականին), իսկ ագլոմերացիաներում՝ ավելի քան 1 միլիոն մարդ։ Ըստ բնակչության քանակի քաղաքը երրորդն է երկրում։

Քաղաքը հիմնադրվել է 1494 թվականին[1], Յակե-դել-Նորտե գետի վրա։ Սա իսպանացիների ծովափին կառուցած առաջին բնակավայրերից մեկն է։ Սկզբում քաղաքը անվանվել է «Հագագուա», բայց այն ավերվել է 1506 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ 1562 թվականին տեղի ունեցած Երկրաշարժը նույնպես մեծ վնաս է հասցրել քաղաքին։

Տնտեսությունը հիմնված է սննդի և քիմիական արտադրությունների վրա, իսկ մարզերում ` գյուղատնտեսության վրա (ծխախոտ (բույս), սուրճ, կակաո, բրինձ, անասնաբուծություն)[2]։ Քաղաքում կան համալսարաններ։ Սանտյագո դե լոս Տրեյնտա Կաբալիերոսը ՝ տրանսպորտային (ճանապարհային և երկաթուղային) խոշոր հանգույց է։ Հիմնման պահից ի վեր իսպանացիների կողմից այստեղ պահպանվել են տուրիստներին հետաքրքրող պալատները, տաճարները, թանգարանները և Սան Լուիսի բերդը։

Պլանավորվում է կառուցել է մետրո [1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сантьяго-де-лос-Кабальерос // Словарь современных географических названий
  2. Сантьяго-де-лос-Кабальерос հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում