Սանդերք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանդերք

Սանդերք, սանտերք, տնային պայմաններում բուրդ կամ բամբակ գզելու գործիք։ Բաղկացած է փայտե պատվանդանից և դրա վրա ուղղահայաց ամրացված մետաղյա (առավելապես՝ պողպատյա) երկշար ատամնաշարից։ Սանդերքով գզում են բուրդ, բամբակ (մտցնում են ատամնաշարի մեջ և երկու կողմից քաշում)։ Գզողը ձեռքորով բռնում է մի կապ բրդի ծայրերից և, միջնամասը թափով հագցնելով սուր մասին, աջ ու ձախ կողմերից քաշում է ներքև։ Սանդերքի վրայից հանված բուրդը կոչվում է մալանչ։ Այն պատրաստ է մանելու[1]։ Օգտագործվում է հնագույն ժամանակներից։

Սանդերքով բուրդ կամ բամբակ գզելու արհեստը կոչվել է գզրարություն։ Հայաստանում այն տարածված է եղել հնագույն ժամանակներից և վերացվել է 1950-ական թվականներին։ Արևմտյան Հայաստանում հայտինի գզրարարեր են եղել ոզմեցիները[2]։ Նրանք բուրդ գզելու նպատակով հաճախ հասել են Արևելյան Հայաստան և Միջագետք[3]։

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ո՛րը գովում էր մուրճն ու կռանը, ո՛րը ներբողում կացինն ու սղոցը, ո՛րը ուշք էր դարձնել տալիս կառքին ու սայլին, ո՛րը գովասանում արորն ու խոփը, ձիու սանձն ու պայտը, նետն ու աղեղը, սանդերքն ու մաքուքը, նկարն ու արձանը, տավիղն ու շվին, մի խոսքով՝ այն բոլոր արվեստներն ու գործիքները, որոնք մարդը ձեռք էր բերել Անահիտի շնորհած հնարամիտ իմաստությունով։
- Ատրպետ, «Վիշապամայր»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հումքի ստացման և մշակման գործիքներ, հարմարանքներ (սանդերքի, իլիկի, ճախարակի և այլնի, անկախ ժամանակից) - Հայկական Գորգ». www.armeniancarpets.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  2. One, Studio. «1913 թվականից արդեն սկսվել էին հայերի հալածանքները». www.yerkir.am (ամհարերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  3. ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 177