Գզրարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գզրարություն, բամբակ կամ բուրդ գզելու արհեստը։ Հայաստանում տարածված է եղել հնագույն ժամանակներից։ Գզրարության նպատակն էր բամբակը կամ բուրդը մանելուց առաջ փափկացնելը։ Բրդի գզման համար օգտագործում էին մետաղյա ատամնաշարով սանդերք, իսկ բամբակի համար՝ աղեղ։ Անցյալում հայտնի գզրարներ էին ոզմեցիները (Արևմտյան Հայաստան)։ Գզրարությունը որպես արհեստ վերացել է 1950-ական թվականներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 65