Սամվել Խաչատրյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը հայ նկարիչի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սամվել Խաչատրյան (այլ կիրառումներ)։
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Խաչատրյան
Ծնվել էփետրվարի 10, 1964(1964-02-10) (60 տարեկան)
ԾննդավայրԱքորի, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտություննկարիչ
 Samuel Khachatryan Վիքիպահեստում

Սամվել Օնանի Խաչատրյան (փետրվարի 10, 1964(1964-02-10), Աքորի, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործ Արտաշես Հովսեփյանի հետ
  • 1981-1983 թվականներին սովորել է Լենինականի գեղարվեստի ուսումնարանում
  • 1983 թվականին ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նկարչա-գծագրական ֆակուլտետը
  • 1983-1990 թվականներին աշխատել է Հայաստանի Ազգային գրադարանի ռազմականացված խմբում, որպես հրաձիգ
  • 1993-1994 թվականներին` Երևանի թիվ 5 գեղարվեստի ուսումնարանի փոխտնօրեն
  • 1994-1996 թվականներին` ՀՀ ԿԳՆ ֆիզմաթ գ/դ գծագրության ուսուցիչ
  • 1996-1998 թվականներին` ՀՀ ԿԳՆ Երևանի տարածքային տեսչությունում` տեսուչ
  • 1998-1999 թվականներին` Երևանի թիվ 161 միջն. դպրոցում` ուսուցիչ
  • 2000-2002 թվականներին Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության տեսուչ
  • 2004-2006 թվականներին` Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի օգնական
  • 2006-2012 թվականներին` ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի պետ
  • 2007 թվականին ստացել է 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան
  • 2012 թվականից ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալի օգնական[1]

Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Երևան և Վանաձոր քաղաքներում։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 թվական - Աքորի, Լոռու մարզ
  • 2013 թվական - Երևան

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]