Սահակ Կարապետյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սահակ Կարապետյան (այլ կիրառումներ)
Սահակ Կարապետյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 28, 1960(1960-03-28)
ԾննդավայրՍովետսկի (Եգորլիկսկի շրջան), Balko-Gruzskoe, Եգորլիկսկի շրջան, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 3, 2018(2018-10-03) (58 տարեկան)
Մահվան վայրՍոլիգալիչսկի շրջան, Կոստրոմայի մարզ, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՌոստովի պետական համալսարան
Մասնագիտությունփաստաբան, քաղաքական գործիչ, Պետական Դումայի անդամ և դատախազ
Զբաղեցրած պաշտոններՊետական Դումայի անդամ
ԿուսակցությունՄիասնական Ռուսաստան
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան և Բարեկամության շքանշան
Անդամություն2nd State Duma of the Russian Federation?
 Saak Karapetyan Վիքիպահեստում

Սահակ Ալբերտի Կարապետյան (մարտի 28, 1960(1960-03-28), Սովետսկի (Եգորլիկսկի շրջան), Balko-Gruzskoe, Եգորլիկսկի շրջան, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 3, 2018(2018-10-03), Սոլիգալիչսկի շրջան, Կոստրոմայի մարզ, Ռուսաստան), ազգությամբ հայ, խորհրդային և ռուս պետական գործիչ, ՌԴ Արդարադատության 1-ին դասի խորհրդական։ 2006-2016 թվականներին ՌԴ գլխավոր դատախազության միջազգային իրավունքի համագործակցության գլխավոր վարչության պետ, իսկ 2016-2018 թթ. ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահակ կարապետյանը ծնվել է Ռոստովի մարզի Եգորլիկսկի շրջանի Սովետսկի հայկական խուտորում։

1983-1996 թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ռոստովի մարզի դատախազությունում։

1996-2000 ընտրվել է Պետական դումայի պատգամավոր «Յաբլոկո խմբակցությունից, անվտանգության կոմիտեի ներկայացուցչի տեղակալ։ Այդ տարիներին ակտիվ զբաղվել է նոր օրենսդրական փաթեթների մշակմամբ, մասնավորապես տարբեր օրենսդրական ակտերի սահմանադրական փոփոխություններով՝ «Փաստաբանության մասին», «Չստուգված ուղիով եկամուտների օրինականացման պատասխանատվության մասին» և այլ օրենքներ։ Նրա ակտիվ գործունեության արդյունքում ընդունվել են «ՌԴ ՆԳՆ ներքին զորքերի մասին», «Միլիցայի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» դաշնային օրենքները[1]։ Նաև մասնակցություն է ունեցել «Փաստաբանության մասին» օրենքի մշակման աշխատանքներին[2]։

2000 թվականին նշանակվել է ՌԴ գլխավոր դատախազի գլխավոր օգնական, Դաշնային ժողովում գլխավոր դատախազության ներկայացուցիչ, 2004 թվականին ՌԴ արդարադատության նախարարության օրենսդրական նախագծման բաժնի պետ, 2004-2006 թվականներին նույն նախարարության միջազգային իրավունքի և համագործակցության բաժնի ղեկավար։

2006-2016 թվականներին աշխատել է ՌԴ գլխավոր դատախազությունում որպես միջազգային իրավունքի համագործակցության գլխավոր վարչության պետ։

2016 թվականի դեկտեմբերի 14-ին նշանակվել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ, փոխարինելով այդ պաշտոնում թոշակի անցած Ալեքսանդր Զբյագինցևին[3][4]։

Աներոջ՝ Վլադիմիր Ղազարյանի հետ հովանավորել է Դոնի Ռոստովի Սուրբ Հարություն եկեղեցու կառուցումը, ի հիշատակ զոհված որդու՝ Արթուր Կարապետյանի։

2018 թվականին որպես գլխավոր դատախազի տեղակալ քննել է Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորման գործը[5], ընդ որում գլխավոր դատախազությունը հայտարարել է որ նրա մահը կապ չունի այդ գործի հետ[6]։

2014 թվականին Շվեյցարիայի գլխավոր դատախազ Միխայել Լաուբերի համար կազմակերպել է ուղևորություն դեպի Վոլգա և որս Կամչատկայում[7][8]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերի 3-ին Կոստրոմայի մարզի Սոլիգալիչսկի շրջանի Վոնիշեվո բնակավայրի մոտ վթարի ենթարկվեց AS-350 մակնիշի RA-07272 բորտային համարով անձնական ուղղաթիռը։ Վթարի հետևանքով մահացածների թվում էր նաև Սահակ Կարապետյանը[9][10][11][12]։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի Կարապետյանի ողբերգական մահվան կապակցությամբ[13]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «"Яблоко России" № 8, 3 апреля 1999 года». www.yabloko.ru. Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
  2. «Юрий Чайка обновляет внешнюю политику – Газета Коммерсантъ № 226 (5736) от 08.12.2015». www.kommersant.ru. Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
  3. Совет Федерации назначил Саака Карапетяна на пост замгенпрокурора РФ Արխիվացված 2018-05-06 Wayback Machine. ТАСС, 14 декабря 2016.
  4. ՌԴ Դաշնության խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակեց գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում
  5. «Саак Карапетян курировал дело об отравлении Скрипалей». znak.com. znak.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  6. «Генпрокуратура предложила не связывать смерть Карапетяна с «делом Скрипалей»». Рамблер/новости (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  7. «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 5-ին.
  8. «Русская подстава | Пятая колонка | Статьи | Каспаров.Ru». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.
  9. «Замгенпрокурора России погиб при падении вертолета в Костромской области». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  10. «В Костромской области упал вертолет, погибли три человека». vesti.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  11. «Заместитель Юрия Чайки погиб в авиакатастрофе». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  12. Ուղղաթիռի կործանումից զոհվել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը
  13. «ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի ողբերգական մահվան կապակցությամբ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սահակ Կարապետյան (պետական գործիչ)» հոդվածին։