Սաթենիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սաթենիկ, Ալանների արքայի դուստրը, որ ամուսնացել է Հայաստանի թագավոր՝ Արտաշես Ա-ի հետ։ Նրանց սիրային հեքիաթը, ճանաչված իբրև «Արտաշես և Սաթենիկ» առասպել, ներկայացվել է 5-րդ դարի հայ պատմաբան Մովսես Խորենացու կողմից «Հայոց պատմություն» գրքում։ Խորենացին նշել է, թե հեքիաթը լավ գիտցված էր իր ապրած ժամանակ Հայաստանի ժողովուրդին միջև և պատմված էր ճամփորդող հեքիաթասացներից[1]։ Այժմ Սաթենիկ ժողովրդական իգական անուն է Հայաստանում։

Պատմություն[խմբագրել]

Արտաշես Ա գահին բարձրացավ մ.թ.ա. 189-ին և ճանաչվեց իբրև Մեծ Հայքի թագավոր թե՛ Հռոմեական հանրապետությունի և թե՛ Պարսկաստանի կողմից։ Հեքիաթը տեղի ունեցել է ալանների ներխուժումը Հայաստան Արտաշես Ա-ի թագավորության ժամանակին։ Վրաստանի գրավումից ետք, Ալանները ավելի հարավ ներխուժել են և անցել են Կուր գետը, մտնելով Հայաստան։ [2] Արտաշեսը հավաքել է մեծ զորք դիմադրելու համար Ալանները։ Պատերազմ ծագել է ալանների և հայերի միջև, որի արդյունքը եղել է գերումը ալանների թագավորի կրտսեր զավակի։ Ալանները ստիպված ետ քաշվել են մինչև Կուր գետի հյուսիսային ափին իսկ հայերը հետևել են ալանների մինչև Կուր գետի հարավային ափին։ Ալանների թագավորը խնդրել է ստորագրման խաղաղության դաշինքի իր ժողովուրդի և հայերի միջև և խոստացել է Արտաշեսի տալ ինչ որ ուզում էր բայց այս վերջինը մերժել է խնդրանքը։ [2]

Նույն ժամանակ, Սաթենիկը եկել է ափին և թարգմանողի օգնությամբ խնդրել է իր եղբորը ազատությունը։

«Քեզ եմ ասում, քաջ տղամարդ Արտաշես,

Որ հաղթեցիր ալանների քաջ ազգին.
Ե՛կ լսի՛ր ալանների գեղաչյա դստերս խոսքերին
Եվ տուր պատանուն։
Որովհետև օրենք չէ՝ որ քենի համար դյուցազունները
Ուրիշ դյուցազն զարմերի կենդանությունը ջնջեն
Կամ իբրև ծառա ստրուկների կարգում պահեն,
Եվ երկու քաջ ազգերի մեջ
Մշտնջենավոր թշնամություն հաստատեն»[3]

Լսելով խոսքին մասին, Արտաշես մոտեցել է գետին և հմայվել Սաթենիկի գեղեցկությունից։ Արտաշեսը իր գեներալի՝ Սմբատ Բագրատունիի խոստովանել է իր ցանկության մասին Սաթենիկի համար և ուզել է պատերազմը դադրեցնել ստորագրությամբ դաշինքի մը և հրաման տվել է Սմբատի որ Սաթենիկը Արտաշեսի հանցնի։ Ալանների թագավորը մերժել է խնդրանքը և սա պատճառով, Արտաշեսը փախցնել է Սաթենիկը որը համարվել էր պատվարժան այդ ժամանակին։ [2]

«Հեծավ արի Արտաշես արքան գեղեցեկ սև ձին,

Եվ հանելով ոսկեգօծ շիկափոկ պարանը,
Եվ անցնելով գետն իբրև սրաթև արծիվ,
Եվ նետելով ոսկեօղ շիկափոկ պարանը,
Ձգեց մեջքը ալանաց օրիորդի,
Եվ շատ ցավեցրեց փափուկ օրիորդի մեջքը,
Արագաբար իր բանակը հասցնելով»։ [4]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Մովսես Խորենացի. Հայոց Պատմություն, թարգմանություն Ստեփան Մալխասյանցից. Գագիկ Սարգսյան Երևան։ Հայաստան, 1997, 2.50, էջ 165. ISBN 5-5400-1192-9.
  2. 2,0 2,1 2,2 «Արտաշես և Սաթենիկ». Հայկական Սովետական Հանրագիտարան. հ. ii. Երևան, Հայկական ԽՍՀ։ Հայկական ակադեմիա գիտությունների, 1976, էջ. 140.
  3. Մովսես Խորենացի. Հայոց Պատմություն, 2.50, էջ 165. Թարգմանված գրաբարից արևելահայերենի Ստեփան Մալխասյանցից։
  4. Մովսես Խորենացի. Հայոց Պատմություն, 2.50, էջ. 165.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png