Սաբինա Ֆոն Շտեյնբախ
Սաբինա Ֆոն Շտեյնբախ | |
---|---|
Ծնվել է | 13-րդ դար |
Մահացել է | 14-րդ դար |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | բնորդ և քանդակագործ |
Sabina von Steinbach (Schwind) Վիքիպահեստում |
Սաբինա ֆոն Շտեյնբախ (գերմ.՝ Sabina Von Steinbach, 13-րդ դար - 14-րդ դար), 13-րդ դարի կիսալեգենդար կին-քանդակագործ և քարտաշ Էլզասից։
Ճարտարապետ և շինարար Էրվին ֆոն Շտեյնբախի դուստրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սաբինան եղել է հայտնի ճարտարապետ Էրվին ֆոն Շտեյնբախի դուստրը, ով զբաղվել է Ստրասբուրգի Աստվածամոր տաճարի կառուցմամբ։ Նրա հայրը մահացել է այդպես էլ չավարտելով կառուցումը։ Այդ պատճառով նրա տեղը զբաղեցրեց Սաբինայի եղբայր՝ Յոհանը, ով կառուցման համար վարձեց իր քրոջը որպես փորձառու քանդակագործի և քարտաշի[1]։
Սաբինայի հեղինակած քանդակների թվին դասում են երկու եկեղեցին և սինագոգը ներկայացնող քանդակներ, որոնք տեղակայված են այլ քանդակների շարքում Ստրասբուրգի տաճարի պատերից մեկի վրա, հարավային մուտքից ոչ հեռու։ Սաբինայի մասին առաջին հիշատակությունը կապված է այդ ֆիգուրաների հետ և գտնվում է 1617 թվականի գրքում[2]։
Գրքում նկարագրվում է Ստրասբուրգյան տաճարը և նրա քանդակները, և ինչպես վկայում է գիրքը , քանդակներից մեկի վրա եղած գրությունը հայտարարում է.
Շնորհակալություն բարեպաշտ կնոջը՝ Սաբինային, ով տվեց ինձ ձև այս ամուր քարից։ |
Բայց այժմ այդ գրությունը համարվում է կորսված։
19-րդ դարում Ստրասբուրգյան տաճարի մոտ, ոչ հեռու Էրվին ֆոն Շտեյնբախի հուշարձանից, տեղադրվեց Սաբինա ֆոն Շտեյնբախի հուշարձանը[3]։
Վեճեր գոյության վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն, որ առաջին հիշատակությունը Սաբինայի մասին արված է եղել 17-րդ դարի գրքում, այն դեպքում, երբ նա ապրել է 13-րդ դարում, առաջ է բերել կասկածներ որոշ ուսումնասիրողների մոտ նրա գոյության վերաբերյալ։ Որոշ գիտնականներ ենթադրում են, որ Սաբինան ոչ ավելին է քան լեգենդ և միստիկայնություն, ստեղծված և տարածված 17-րդ դարում[2][4]։ Մյուսները կարծում են, «Սաբինա» անունը հայտնվել է քանդակի վրա գրության ոչ ճիշտ ընթերցման արդյունքում և միայն հետո է պատվել լեգենդներով և ենթադրություններով։ Այնուհանդերձ համարվում է ,որ նման կին լիովին կարող էր գոյություն ունենալ Էլզասում 13-րդ դարում։ Քանի որ դեպքերը երբ կանանց սովորեցնում էին ընտանեկան արհեստին և այնուհետ ժառանգում էին նրանց արհետանոցները, եղել են միանգամայն սովորական այդ ժամանակաշրջանի համար[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Kidd, Karen Haunted Chambers: the Lives of Early Women Freemasons.. — USA: Cornerstone Book Publishers..
- ↑ 2,0 2,1 Ross, L. Artists of the Middle Ages.. — Greenwood Press..
- ↑ «Monument (XIX C.) For Sabina Von Steinbach. Strasbourg, France Stock Photo - Image of religion, stonemason: 30195618». www.dreamstime.com. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
- ↑ Natalie Harris Bluestone Double Vision: Perspectives on Gender.
- ↑ Natalie Harris Bluestone. the Visual Arts. — University Presses, 1995.