Ռուֆինո Տամայոյի թանգարան (Մեխիկո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուֆինո Տամայոյի թանգարան (այլ կիրառումներ)
Ռուֆինո Տամայոյի թանգարան
Տեսակպատկերասրահ և արվեստի պատկերասրահ
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]
ՏեղագրությունՄիգել Իդալգո[1]
Ղեկավարության նստավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Հիմնադրվել է1981
Կայքmuseotamayo.org
Քարտեզ
Քարտեզ

Ռուֆինո Տամայոյի թանգարան (իսպ.՝ Museo Rufino Tamayo), ժամանակակից արվեստի հանրային թանգարան Մեխիկոյում։ Տեղակայված է Չապուլտեպեկ զբոսայգում։ Այստեղ կազմակերպվում են ժամանակակից արվեստի ինովացիոն միջազգային ցուցահանդեսներ՝ ներառելով մոդեռն և ժամանակակից արվեստի նմուշներ, ինչպես նաև թանգարանի հիմնադիր Ռուֆինո Տամայոյի աշխատանքների ցուցադրություններ։

Թանգարանի շենքը Մեխիկոյում առաջին կառույցն էր, որ ստեղծվել է մասնավոր միջոցներով։ Շենքի նախագծման աշխատանքներին մասնակցել է նաև Տամայոն։ Կառույցը 1982 թվականին արժանացել է Արվեստի ազգային մրցանակի։ 1986 թվականից թանգարանը կառավարվում է Գեղարվեստի ազգային պալատի ինստիտուտի կողմից։ 2012 թվականին սրահները համալրվել են՝ 3-ից դառնալով 5։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ական թվականների վերջում մեքսիկացի նկարիչ Ռուֆինո Տամայոն (1899, Օախակա - 1991, Մեխիկո) սկսեց հավաքել արվեստի նմուշներ իր միջազգային ժամանակակից արվեստի հավաքածուի համար, որն էլ հիմք հանդիսացավ թանգարանի ստեղծման համար։ Գործունեության ընթացքում թանգարանի հավաքածուն ընդլայնվել է թանգարանում ցուցահանդեսներ կազմակերպած արվեստագետների կողմից նվիրատվությունների, ինչպես նաև Օլգա և Ռուֆինո Տամայո հիմնադրամի (FORT) կողմից ձեռքբերումների և Գեղարվեստի ազգային պալատի ինստիտուտի (INBA) կողմից։

Թանգարանի շենքը ի սկզբանե նախագծվել է 1972 թվականին ճարտարապետներ Աբրահամ Զաբլուդովսկու և Թեոդորո Գոնսալես դե Լեոնի կողմից։ Շինարարությունն սկսվել է 1979 թվականին կառավարության կողմից հատկացված Չապուլտեպեկ զբոսայգում։ Շենքը կառուցվել է երկու տարում։ Մոդուլային կառույցն ունի տարբեր մակարդակներ։ Շեղ մակերեսի կանաչ զառիթափերը կառույցի անբաժան մասն են կազմում՝ շենքը շաղկապելով Չապոիլտեպեկ զբոսայգու հետ, ստեղծելով տպավորություն՝ իբրև շենքը վեր է հառնում երկնքից։

1982 թվականին նախագծման առանձնահատկությունների, պլաստիկ և ֆունկցիոնալ լուծումների համար շենքն արժանացել է Արվեստի և գիտության ազգային մրցանակի։ Թանգարանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1981 թվականի մայիսի 29-ին։ 1986 թվականին թանգարանը պետականացվել է և սեպտեմբերի 9-ից անցել Գեղարվեստի ազգային պալատի ինստիտուտի կառավարման ներքո[2]։

1994 թվականին շենքն առավել մշակութային և լսարանի պահանջներին համապատասխանեցնելու համար ձեռնարկվեց կրթական ու մշակութային ծրագիր, ըստ որի պետք է ընդլայնվեր կրթական ու մշակութային ծրագիրը, ստեղծվեր հուշանվերների խանութ և սրճարան, սակայն այս ծրագիրը չգործեց։ Հուշանվերների խանութն ու սրճարանը բացվեցին հանպատրաստի տարածքում, 2001 թվականից սկսեցին գործել շենքի տարբեր հատվածներում։

2009 թվականին թանգարանի գործունեության բարելավման նպատակով Մշակութային հարցերով ազգային խորհրդի (Conaculta), Գեղարվեստի ազգային պալատի ինստիտուտի (INBA) և Օլգա և Ռուֆինո Տամայո հիմնադրամի (FORT) միջև ստորագրվել է համաձայնագիր։ Օլգա և Ռուֆինո Տամայո հիմնադրամի կողմից հրավիրվել է երեք ճարտարապետական ընկերություն՝ շենքն ընդլայնելու և վերանախագծելու համար։ Ընտրվել է «Arquitech» ընկերությունը, որն աշխատանքներն իրականացրել է ճարտարապետ Թեոդորա Գոնսալես դե Լեոնի հետ համատեղ։

2011 թվականի օգոստոսի 7-ից թանգարանը փակ է եղել հանրության համար՝ կատարելու անհրաժեշտ բարեփոխումները և վերաբացվել է 2012 թվականի հունիսին[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուֆինո Տամայոյի թանգարան (Մեխիկո)» հոդվածին։