Ռուս-իտալական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուս-իտալական հարաբերություններ
Իտալիա և Ռուսաստան

Իտալիա

Ռուսաստան

Ռուս-իտալական հարաբերություններ (ռուս.՝ Российско-итальянские отношения, իտալ.՝ relazioni bilaterali tra Italia e Russia), դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության և Իտալիայի Հանրապետության միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1924 թվականի փետրվարին, միաժամանակ ստորագրվել է առևտրի և ծովագնացության վերաբերյալ պայմանագիր [դրան նախորդել է նախնական համաձայնագիր 1921, որը նշանակում էր Խորհրդային Ռուսաստանի ճանաչումը դեֆակտո]։ 1933 թ. բարեկամության, չհարձակման և չեզոքության պայմանագիր]ը ձևականորեն ուժի մեջ մնաց մինչև 1941 թվականի հունիսի 22-ը, երբ ֆաշիստական Իտալիան պատերազմ հայտարարեց ԽՍՀՄ-ին։ Իտալիայի կապիտուլյացիայից (1943 թվականի սեպտեմբեր 29) հետո երեք տերությունների ներկայացուցիչների Մոսկովյան խորհրդակցությունում (1943 թվականի հոկտեմբեր) ընդունվեց «Իտալիայի մասին դեկլարացիա», որտեղ շարադրված էին Իտալիայի նկատմամբ քաղաքականության հիմնական սկզբունքները։ 1944 թվականի հոկտեմբերին վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները Խորհրդային Միության և Իտալիայի միջև։

Հաշտության պայմանագրի կնքումից (1947) հետո ստորագրվեցին առևտրական և ծովագնացության պայմանագիր 1948, մշակութային 1960, ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման 1965, տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության 1966, ԽՍՀՄ-ում մարդատար ավտոմոբիլների գործարան կառուցելու 1966, հյուպատոսական 1967, Իտալիային սովետական բնական գազ և ԽՍՀՄ-ին գազարդյունաբերության համար իտալիայի խողովակներ մատակարարելու 1969 համաձայնագրեր և այլն։ 1970-ական թվականներին կնքվեցին նոր պայմանագրեր ու համաձայնագրեր երկարաժամկետ առևտրի 1970, առևտրական նավագնացության 1972, գիտատեխնիկական համագործակցության 1974, 1975—79 թվականների և 19801985 թվականների տնտեսական համագործակցության վերաբերյալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։