Ռուսկի յազիկ վ Արմենիի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսկի յազիկ վ Արմենիի
Տեսակպարբերական
Լեզուռուսերեն
Հիմնադրվել է1999
ԳրասենյակԵրևան, Հայաստան

«Ռուսկի յազիկ վ Արմենիի» (“Русский язык в Армении” – «Ռուսաց լեզուն Հայաստանում»), գիտամեթոդական եռամսյա հանդես։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսնում 1999 թվականից Երևանում՝ ռուսերեն։ Հիմնադիր՝ ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտ։ Խմբագիր՝ Բելա Եսաջանյան։

Հանդեսը լուսաբանում է ռուսերենի հիմնախնդիրները, դասավանդման մեթոդիկան ՀՀ դպրոցներում և բուհերում, քննարկում լեզվաբանական հարցեր, անդրադառնում ռուս գրականությանը, գրական կապերին, թարգմանական արվեստին և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։