Ռույ (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռույ
բուլղար․՝ Руй
Տեսարան դեպի լեռը Գլոգովիցա գյուղից
Տեսակլեռ
Երկիր Սերբիա և  Բուլղարիա
Վարչատարածքային միավորՊեռնիկի մարզ
ԼեռնաշղթաՌույ-Վերիլա լեռնաշղթա
Հարաբերական
բարձրություն
611
Բարձրագույն գագաթՌույ (1705,6 մ)
Ռույ լեռան գագաթը (1706 մ), Բուլղարիա:

Ռույ, լեռ Արևմտյան Բուլղարիայում և Հարավարևելյան Սերբիայում[1]` Կրայիշտե պատմաաշխարհագրական մարզում։ Ռույ-Վերիլա լեռնաշղթայի մասն է։ Հյուսիսից սամհանափակում է Տրինյան գոգահովիտը։ Վասիլ Միկովի համաձայն՝ լեռան անվանումը ծագում է դրախտածառի լատինական անվանումից (Rhus cotinus), որը լայն տարածված էր այդ տեղերում[2]։

Լեռը տեղակայված է Ռույ-Վերիլա լեռնաշղթայի ամենարևմտյան հատվածում՝ Սերբիայի հետ սահմանին։ Հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք նրա երկրարությունը կազմում է մոտավորապես 12 կմ, իսկ լայնությունը՝ մինչև 10 կմ։ Ընդհանուր առմամբ՝ լեռան մակերեսը կազմում է մոտավորապես 86 կմ2։ Հյուսիս-արևելքում, արևելքում և հարավ-արևելքում այն հասնում է մինչև Երմա գետի հովիտ, իսկ հարավում նրա սուր լանջերը իջնում են Տրինյան գոգահովիտ։ Հյուսիսում Սերբիայում նա տարածվում է մինչև Բլատանիցա գետի հովիտ (Երմա գետի ձախ վտակ), իսկ հարավում 1243 մ բարձրության վրա թամբով կապված է Միլոսլավսկա լեռնաշղթայի հետ։

Ռույը բլոկային տեսակի տիպիկ լեռ է՝ բեկումներից առաջացած սուր լանջերով սահմանափակված։ Լեռան հարթ գագաթը տեղակայված է 1600-1700 մ բարձրության վրա։ Ամենաբարձր կետը հարավային հատվածում գտնվող Ռույ համանուն գագաթն է (1705,6 մ)՝ բուլղար-սերբական սահմանին։

Ռույը կազմված է պրոտերոզոյյան գնեյսներից, թերթաքարերից և ամֆիբոլիտներից, ինչպես նաև պալեոզոյյան գրանիտներից և գրանոդիորիտներից։ Կան անագե-երկաթաքարի և պղնձաքարի հանքավայրեր։ Հողերը գորշ և անտառային բաց շագանակագույն են։ Բուսականությունը ներկայացված է լայնատերև անտառներով՝ հաճարենի, կաղնի, բոխի, իսկ գագաթին կան ընդարձակ մարգագետիններ։

Լեռան հարավային ստորոտին, բուլղարական տարածքում տեղակայված են Տրան քաղաքը և 3 գյուղ՝ Զաբել, Զելենիգրադ և Տուրոկովցի։ Լեռան հյուսիսային լանջին, բուլղարական տարածքում տեղակայված են 3 գյուղ՝ Վուչի Դել, Ռակիտա և Յասենով դել։

Լեռան հարավային ստորոտին անցնում է № 63 երկրորդ կարգի յոթ կիլոմետրանոց ճանապարհ՝ Պերնիկ - Բրեզնիկ - Տրան - Ստրեզիմիրովցի։

Ռույի գագաթի մոտակայքում կառուցված է Ռույ տնակը, իսկ Երմի գետի փախ ափին, Լոմնիցա գյուղի մոտակայքում, գտնվում է Տրանի վանքը։ Լեռան արևելյան մասում գտնվում է գեղատեսիլ Տրանի կիրճը, որում հոսում է Երմա գետը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լեռան աշխարհագրական դիրքը
  2. «Planina Ruj» (Serbian). Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռույ (լեռ)» հոդվածին։