Ռուդին (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդին
ռուս.՝ Рудин
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1977
Լեզուռուսերեն
ՌեժիսորԿոնստանտին Վոինով
Սցենարի հեղինակՆիկոլայ Ֆիգուրովսկի
ԴերակատարներՕլեգ Եֆրեմով
ՕպերատորՄիխայիլ Ագրանովիչ
ԵրաժշտությունԱնդրեյ Էշպայ
ԿինոընկերությունՄոսֆիլմ

«Ռուդին» (ռուս.՝ «Рудин»), 1977 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1][2], որը նկարահանել է ռեժիսոր Կոնստանտին Վոինովը[3][4][5] Իվան Տուրգենևի համանուն վեպի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալվածատիրուհի Դարյա Լասունսկայայի տանը հայտնվում է Դմիտրի Ռուդինը։ Լասունսկայան իր մոտ անցկացնում է գյուղական սալոն՝ հանդիպումներ և բարձր թեմաների վերաբերյալ զրույցներ տեղացի կրթված մարդկանց հետ։ Խորագիտակ և պերճախոս, եվրոպական կրթություն ստացած Ռուդինը միանգամից հայտնվում է ուշադրության կենտրոնում։ Նրա և տանտիրուհու դստեր՝ Նատալյա Լասունսկայայի միջև զգացմունքներ են ծնվում։ Ռուդինը, որը կարողանում է զրույց վարել ցանկացած թեմայով, նրբանկատորեն և տրամաբանորեն դատող է, սակայն ընդունակ չէ վճռական գործողությունների։ Նա չի կարող գրավել աղջկա սիրտը՝ նախընտրելով հեռու մնալ, և հեռանում կալվածքից։

Լասունսկայան ամուսնանում է ուրիշի հետ։ Ռուդինը, Ռուսաստանում ու Եվրոպայում երկար դեգերումներից հետո, իր կյանքն ավարտում է 1848 թվականին՝ զոհվելով ֆրանսիական բարիկադների վրա։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլեգ ԵֆրեմովՌուդին Դմիտրի Նիկոլաևիչ
  • Արմեն ՋիգարխանյանԼեժնև Միխայլո Միխայլովիչ
  • Սվետլանա Պերելադովա – Նատալյա Ալեքսեևնա Լասունսկայա
  • Լիդիա Սմիրնովա – Լասունսկայա Դարյա Միխայլովնա
  • Ռոլան ԲիկովՊիգասով Աֆրիկան Սեմյոնիչ
  • Օլեգ Վիդով – Վոլինցև Սերգեյ Պավլովիչ, Լիպինայի եղբայրը
  • Ժաննա Բոլոտովա – Ալեքսանդրա Պավլովնա Լիպինա
  • Վլադիմիր Սոկոլով – Բասիստով
  • Վլադիմիր Կորենև – Պանդալևսկի Կոնստանտին Դիոմիդիչ
  • Լյուդմիլա Շագալովա – մ-լ Բոնկուր
  • Սերգեյ Խարչենկո – կառավարիչ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Կոնստանտին Վոինով, Նիկոլայ Ֆիգուրովսկի
  • Բեմադրությունը՝ Կոնստանտին Վոինովի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]