Ռուդիկ Ազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդիկ Ազարյան
Ծնվել էհոկտեմբերի 24, 1949(1949-10-24) (74 տարեկան)
ԾննդավայրԲերդաշեն, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Ռուդիկ Միքայելի Ազարյան (հոկտեմբերի 24, 1949(1949-10-24), Բերդաշեն, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի Արցախի ժողովրդավարական կուսակցության պատգամավոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուդիկ Ազարյանը ծնվել է 1949 թվականի հոկտեմբերի 24-ին Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում։ 1956-1966 թվականներին ուսանել է տեղի միջնակարգ դպրոցում։ 1966-1972 թվականներին սովորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մեքենայացման ֆակուլտետում։ 1972 թվականի հունիսից մինչև հոկտեմբերը եղել է Հայաստանի ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող։

1972 թվականից մինչև 1973 թվականի նոյեմբերը ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։

1973 թվականից մինչև 1981 թվականնի օգոստոսը եղել է Ստեփանակերտի «Գյուղտեխնիկա» շրջմիավորման գլխավոր ինժեներ, իսկ 1981 թվականից մինչև 1986 թվականնի մարտը եղել է ԼՂԻՄ-ի արտադրաագրարային միավորման գլխավոր ինժեներ։ 1986 թվականից մինչև 1987 թվականի սեպտեմբերը եղել է ԼՂԻՄ Ագրոարդի վարչության պետ։

1987-1988 թվականներին եղել է Ստեփանակերտի սննդի ձեռնարկության տնօրեն, իսկ 1988-1992 թվականներին՝ ԼՂԻՄ-ի «Մարզգյուքիմիա» արտադրական միավորման գլխավոր տնօրեն։

Եղել է Ղարաբաղյան շարժման «Կռունկ» կոմիտեի, տնօրենների խորհրդի, այնուհետև Ազգային խորհրդի անդամ։ «Կռունկ» կոմիտեի և Ազգային ժողովի ղեկավարության հանձնարարությամբ՝ պատվիրակության կազմում եղել է Մոսկվա և Սարատով քաղաքներում։

Արցախյան ազատամարտի մասնակից է[2][3]։ 1990 թվականի հունվարին Արցախյան ազատամարտի մի խումբ ակտիվիստների հետ ձերբակալվել է։ Ունի բռնադատվածի կարգավիճակ։ 1992 թվականի հունիսից մինչև 2005 թվականի հունվարը եղել է Արցախի Հանրապետության «Արցախագրոսպասարկում» արտադրական միավորման գլխավոր տնօրեն։

1992-1994 թվականներին եղել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ինժեներական ծառայության պետի տեղակալ մասնակցել է մի շարք մարտական գործողությունների։

2000 հունիսի 18-ին Մարտունու թիվ 22 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման ժողովի պատգամավոր[4]։

2000-2005 թվականներին եղել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2005-2007 թվականներին եղել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար։ 2007-2008 թվականներին զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ 2008 թվականի օգոստոսին նշանակվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի վարչատնտեսական վարչության պետի պաշտոնում[5][6]։ 2015 թվականի նոյեմբերին նշանակվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական։

Ներկայումս աշխատում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտի պաշտոնում։

Մի շարք ռացիոնալիստական առաջարկությունների հեղինակ է։

Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ է[7]։

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով արժանացել է պետական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանի։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մխիթար Գոշ» մեդալ (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 27 հրամանագիր 27.03.2003 թվական)
  • «Վաչագան Բարեպաշտ» մեդալ (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 200-Ա հրամանագիր 30.08.2016 թվական)
  • «Մարտական ծառայություն» մեդալ (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 55 հրամանագիր 07.05.2008 թվական)
  • «Մայրական երախտագիտություն» մեդալ
  • Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման 15,20 և 25-ամյակների հուշամեդալներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ազարյան Ռուդիկ Միքայելի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  2. «Ռոլես Աղաջանյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվել է պետական հանձնաժողով». artsakhpress.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայք». president.nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  4. «18 հունիսի 2000թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  5. «Լեռնային Ղարաբաղում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները». news.am. 2023 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  6. «Թեկնածուներ | Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն». 2015 թ․ մարտի 19. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  7. «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները» (PDF). cecnkr.am. 25.08.2023. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]