Ռուբեն Մովսեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Մովսեսյան
Ծնվել էփետրվարի 11, 1968(1968-02-11) (56 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան
Մասնագիտությունգիտնական
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրChildren City Hospital in Saint Petersburg‎? և Սանկտ Պետերբուրգի պետական բժշկական ակադեմիա
Ծնողներհայր՝ Ռուդոլֆ Մովսեսյան

Ռուբեն Ռուդոլֆի Մովսեսյան (փետրվարի 11, 1968(1968-02-11), Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի ռուս սրտաբան վիրաբույժ, բարձրագույն կատեգորիայի բժիշկ, Սանկտ Պետերբուրգի առողջապահական կոմիտեի գլխավոր մանկական սրտաբան, վիրաբույժ, Սանկտ Պետերբուրգի թիվ 1 մանկական քաղաքային հիվանդանոցի սրտաբանական վիրաբուժության ամբիոնի վարիչ[1], պրոֆեսոր Ի. Ի. Մեչնիկովի անվան Հյուսիսարևմտյան պետական բժշկական համալսարանի մանկաբուժության և մանկական սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (2016)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Մովսեսյանը ծնվել է Մոսկվայում, սրտաբան-վիրաբույժ, պրոֆեսոր Ռուդոլֆ Արծրունի Մովսեսյանի ընտանիքում։ Մայրը` Կլավդիա Վասիլիևնա Մովսեսյանը եղել է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի հրատարակչության տնօրենը։ Դեռևս դպրոցական տարիքից, 1983 թվականից սկսել է աշխատել ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի Ա․ Ն․ Բակուլևի անվան սիրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի (տնօրեն՝ Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Բուրակովսկի) փորձարարական բաժնում որպես լաբորանտ, այնուհետև վիրաբուժական ստորաբաժանման սանիտար։ 1992 թվականին ավարտել է Ն. Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի պետական բժշկական համալսարանը (բուժական գործ)։ Նախնական մասնագիտացում է անցել Առաջին քաղաքային հիվանդանոցի բազայի վրա գործող Ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնում, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վիկտոր Սավելիևի ղեկավարությամբ։

Մասնագիտական կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականից՝ համալսարանն ավարտելուց հետո, աշխատանքի է ընդունվել ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի Ա․ Ն․ Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում, որպես կրտսեր գիտաշխատող՝ վաղ տարիքի երեխաների սրտամկանի բնածին հիվանդությունների վիրաբուժական բաժանմունքում (ղեկավար՝ պրոֆեսոր Մ. Զելենիկին)։ 1995 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ֆոնտենի վիրահատության մոդելի վրա «աջ սրտի» կենսամեխանիկական աջակցության մեթոդների փորձնական հիմնավորումը» թեմայով, մասնագիտությունը` սրտանոթային վիրաբուժություն։ 1997-2010 թվականներին եղել է Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի կարդիոպլեգիայի լաբորատորիայի վարիչ (տնօրեն՝ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Լեո Բոկերիա)[3]։ 1998 թվականին նա անցել է ռեզիդենտուրա (արտասահմանյան ստաժավորում) Hans Georg Borst դրամաշնորհով` սրտի բնածին արատների վիրահատության վերաբերյալ` Փարիզի Hôpital Marie Lannelongue-ում պրոֆեսոր Claude Planché-ի մոտ։ 2003 թվականին պաշտպանել է դոկտորական թեզ «Վաղ տարիքի երեխաների մոտ սրտի բարդ բնածին արատների հեմոդինամիկ ուղղումներ» թեմայով։ 2010 թվականին Բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի կողմից Մովսիսյանին շնորհվել է «պրոֆեսորի» գիտական կոչում։

2010 թվականի օգոստոսից աշխատում է որպես Սանկտ Պետերբուրգի թիվ 1 մանկական քաղաքային հիվանդանոցի սրտաբանական վիրաբուժության բաժանմունքի վարիչ[4]։ 2011 թվականից Ի. Ի. Մեչնիկովի անվան Հյուսիսարևմտյան պետական բժշկական համալսարանի մանկաբուժության և մանկական սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր է, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգ քաղաքի առողջապահության կոմիտեի արտահաստիքային գլխավոր մասնագետ, մանկական սրտային վիրաբույժ։ 2016 թվականին Մովսեսյանին շնորհվել է «Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր» պատվավոր գիտական կոչում։ Նույն թվականին ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ բժշկական գիտությունների բաժամունքում։

Գործունեությունը որպես պրակտիկ բժիշկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մովսեսյանի ղեկավարած բաժանմունքը (տես բաժանմունքի կայքը) մասնագիտացած է սրտի բարդ պաթոլոգիաներով երեխաներին բժշկական օգնություն ցուցաբերելու գործում։ Հիմնադրվել է 1990 թվականին, թիմի ձևավորմանը մասնակցել են տարբեր երկրների մասնագետներ։ 25 տարվա ընթացքում կատարվել է ավելի քան 10.000 վիրահատություն և Ռուսաստանում յուրահատուկ փորձ է կուտակվել ծայրահեղ անհաս երեխա հիվանդների վիրաբուժական բուժման բնագավառում։ Բաժանմունքը տարեկան իրականացնում է ավելի քան 600 համապատասխան վիրահատություններ (դրանց ընդհանուր թվի 4%-ը՝ Ռուսաստանի Դաշնությունում), որից ավելի քան 200-ը՝ նորածնային շրջանում (Ռուսաստանի Դաշնությունում՝ 10%-ը)։ Մշակված սկզբունքներն ու կազմակերպման համակարգը հնարավորություն տվեցին վիրահատություններ կատարել ծննդաբերությունից հետո առաջին ժամերին՝ եվրոպական կլինիկաներում միջինից բարձր կենսունակության մակարդակով։

Մովսեսյանն անձամբ կատարել է ավելի քան 2500 վիրահատություններ, որոնց թվում եղել են եզակի դեպքեր[5][6]։ Նա առաջին վիրահատություններն է կատարել Ռուսաստանում` սրտի բարդ արատների դեպքում` օգտագործելով ջերմային պատկերման հսկողության մեթոդը։ Նրա կողմից առաջին անգամ կատարվել են մի շարք ուղղորդող միջամտություններ.

  • АВ փականի պրոթեզավորում՝ առանց միտրալ հոմոգրաֆտների շրջանակի օգտագործման,
  • Էբշտեյնի անոմալիայով կյանքի առաջին ամիսների հիվանդների մոտ կոնաձև վերականգնում, Նորվուդ-Սանո վիրահատություն` հոմոգրաֆտով,
  • 600 գրամից պակաս քաշ ունեցող հիվանդների մոտ թոքային զարկերակի նեղացում, 800 գ-ից պակաս քաշ ունեցող հիվանդների մոտ աորտայի կոարկտացիայի վերացում,
  • Զարկերակային անջատիչի վիրահատություն և Նորվուդ վիրահատություն 1600 գ-ից պակաս քաշ ունեցող հիվանդների մոտ։

Մովսեսյանը մեծ համբավ է ձեռք բերել Ռուսաստանի այն քաղաքացիների շրջանում, որոնց երեխաների մոտ սրտային խնդիրներ են եղել։ Երբ 2020 թվականի ամռանը խոսակցություններ տարածվեցին բժշկի հնարավոր պաշտոնանկության մասին, ի պաշտպանություն նրա արշավ սկսվեց[7][8], որի արդյունքում պաշտոնանկությունը չկայացավ[9]։

Գիտամանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մովսեսյանը գյուտերի 8 արտոնագրերի համահեղինակ է, այդ թվում`

  • Առաջին հայրենական ներբջջային կարդիոպելգիկ լուծույթը` հիմնված բնական դիպեպտիդների վրա (Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի հետ համատեղ);
  • Աշխարհում առաջին սարքը, որը թույլ է տալիս իրական ժամանակում, հիմնվելով սրտամկանի հյուսվածքների էլեկտրական դիմադրության չափման վրա, գնահատել դրա վիճակը սրտի «բաց» վիրահատության ժամանակ (ՌԳԱ ՌՏԻ-ի անձնակազմի հետ համատեղ),
  • Ապարատ` սրտի երակային ներհոսքը կարգավորելու համար` կմախքի մկանների շնչառական համաժամանակյա էլեկտրական գրգռման պատճառով (ՄԻՖԻ-ի անձնակազմի հետ համատեղ)։

Մովսեսյանը երկու մենագրությունների, ինչպես նաև ավելի քան 190 գիտական հոդվածների համահեղինակ է, որոնցից ավելի քան 25-ը տպագրվել են արտասահմանյան մամուլում։

Մովսեսյանը Ռուսաստանի և արտասահմանյան մի շարք գիտական և բժշկական ընկերությունների անդամ է, Սրտանոթային վիրաբույժների եվրոպական ասոցիացիայի (1997 թվականից), Սրտանոթային վիրաբույժների ամերիկյան ասոցիացիա (2009 թվականից), Մանկական և սրտի բնածին արատների վիրաբուժության համաշխարհային ընկերություն (2013 թվականից)։ Ակտիվորեն մասնակցում է այլ բժշկական կենտրոնների գործընկերների հետ փորձի փոխանակմանը[10]։ Մովսեսյանը կրթական աշխատանք է կատարում որպես Մեչնիկովի անվան Հյուսիսարևմտյան պետական բժշկական համալսարանի մանկաբուժության և մանկական սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր։ Նրա կողմից պատրաստվել են գիտությունների յոթ թեկնածուներ։

Պարգևներ, պատվավոր կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. N. Բակուլևի անվան մրցանակ «Կյանքի առաջին տարում նորածինների և երեխաների սրտային արատների վիրաբուժական բուժման խնդիրների հաջող լուծման համար» (2012),
  • Պետերբուրգի կառավարության մրցանակ «Տարվա լավագույն բժիշկ» (2014),
  • «Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր» պատվավոր գիտական կոչում (2016)։

Հիմնական գիտական հոդվածներ և արտոնագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Г. Артеменко. «Петербург: стратегия и тактика помощи новорожденным». Газета «Социальная политика. Медицинское обозрение».
  2. «Выборы в РАН – 2016».
  3. «Достижения лаборатории кардиоплегии». Сайт научного центра им. Бакулева.
  4. Е. Зайцев. «Детская городская больница № 1 празднует 25-летний юбилей». Московский комсомолец (Санкт-Петербург), 11.03.2015.
  5. «Мария Агутина о том, что помогло ей вернуться к жизни после смерти ребенка». Hello Magazine, 03.07.2015.
  6. И. Багликова. «Уникальная операция: хирурги 1-й детской больницы спасли нежизнеспособного ребенка». Доктор Питер, 27.02.2012. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
  7. Н. Гранина (2020 թ․ հունիսի 11). ««Зачем вы вообще такого ребенка спасали?»». Lenta.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  8. «Петербуржцы вступились за кардиохирурга городской больницы, которого пытаются уволить». Росбалт — там же см. ссылку на петицию в защиту врача. 2020 թ․ հունիսի 9. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  9. «Самые сложные операции — первая и последняя». Коммерсантъ. 2020 թ․ հունիսի 23. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  10. «Тюменский и петербургский кардиохирурги встретились для обмена опытом». Медицина-урал. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Մովսեսյան» հոդվածին։