Ռոստովի տիկնիկային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոստովի տիկնիկային թատրոն
Տեսակտիկնիկային թատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըԴոնի Ռոստով
Հիմնադրման ամսաթիվ1935
Կայքrgtk.ru
 Teatr kukol in Rostov-on-Don Վիքիպահեստում

Ռոստովի տիկնիկային թատրոն, տիկնիկային թատրոն, հիմնադրվել է Դոնի Ռոստովում, 1935 թվականին։ Շենքը գտնվում է Ունիվերսիտետսկայա 46 հասցեում[1]։

Թատրոնի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոստովի տիկնիկային պետական թատրոնը Ռուսաստանի ամենահին թատրոններից է։ Դրա պատմությունն սկսվում է մի խումբ տիկնիկագործներից, ովքեր սկսել են աշխատել երեխաների համար դեռևս 20-րդ դարի 20-ական թվականներից։ Տիկնիկագործները, ում շարքերում էին Մ. Կուշնարենկոն, Ն. Սմիրնովան, Ա. Դորան և ուրիշներ, այնքան հաջող, ոգևորված ու տաղանդով էին աշխատում, որ կոմերիտմիության Ազովի-Սևծովյան շրջկոմը որոշում է ընդունում տիկնիկային թատրոն ստեղծելու մասին։ Թատրոնն առաջին անգամ իր դռներն է բացել հանդիսատեսի առաջ 1935 թվականին։ Թատրոնի ներկայացումներով մեծացել է Դոնի շրջանի մի քանի սերունդ։ Մեծանալով` նրանք իրենց երեխաներին ու թոռներին բերում են իրենց մանկության թատրոնը։ Տարբեր ժամանակներ թատրոնը ղեկավարել են հայտնի ռեժիսորներ. Բորիս Սախնովսկին, Կոնստանտին Ստանիսլավսկու աշակերտը, Լեոնիդ Ստելմախովիչը, Վսևոլոդ Մեյերխոլդի աշակերտը։ Ավելի քան 35 տարի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Ս. Վ. Օբրոզցովի աշակերտը` Վլադիմիր Սերգեևիչ Բիլկովը։ Թատրոնի պատմության մեջ նշված են թատրոնի ակունքներում կանգնած բոլոր արվեստագետների անունները։ Նրանցից են Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ս. Իսաևան, Մ. Կուշնարենկոն, Ս. ՈՒլիբաշևը, Լ. Չուբկովը, Գ. Օիդկոն, Ա. Դերկաչը և շատ այլք։ Թատրոնի գոյության ընթացքում բեմադրվել է ավելի քան 5.000 ներակայացում[2]։ Ռոստովի տիկնիկային թատրոնի խաղացանկում են «Շաղգամ», «Իվան Սարևիչը և գորշ գայլը», «Խրճիթը», «Վախի աչքերը մեծ են», «Ոսկե թեյը», «Ջրահարսը», «Գայլն ու գառները», «Բուրատինո», «Կարմիր գլխարկը» և շատ այլ ներկայացումներ[1]։ Ավելին, 2016 թվականից սկսած իր աշխատանքներն է սկսել «Թատերական կուլիսների հրաշքը» թատերական հյուրատունը։ Այս նոր նախագծի հիմնական նպատակն է երեխաներին ու նրանց ծնողերին ցույց տալ թատրոնը ներսից։ Ճանաչողական այցերի ընթացքում դերասանները պատմում են թատրոնի մասին ամեն ինչ, երեխաներին սովորեցնում են արտիստական վարժություններ և անգամ թույլ են տալիս ինքնուրույն ղեկավարել իսկական թատերական տիկնիկներին։

Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի ներկայիս շենքը կառուցվել է 1960-ական թվականների կեսերին, Բլագովեշենսկի ավերված հունական եկեղեցու տեղում, որն այստեղ գոյություն էր ունեցել 1909 թվականից և վերափոխվել էր մանկական տեխնիկական կայարանի 1930-ական թվականներին։ Տիկնիկային թատրոնի շինարարությունն իրականացվել է եկեղեցու հիմքի վրա, որոշ չափով օգտագործվել են եկեղեցու պահպանված պատերը[3]։ Տիկնիկային թատրոնն այս շենքից հեռացնելու միտքն առաջին անգամ ծագել է 2000-ական թվականներին։ Թատրոնն այստեղից տեղափոխելու հիմնական մոտիվացիան այն էր, որ շենքը կանգնած է նախկին հունական եկեղեցու տեղում[2]։ Ավելի ուշ քաղաքային իշխանությունները եկեղեցու կառուցման համար տարածք են հատկանցնում քաղաքային գրադարանի մոտ, ոչ շատ հեռու թատրոնի շենքից[2]։ Սակայն ավելի ուշ եկեղեցական թեմը դիմում է Ռոստովի շրջանի հողային հարցերի նախարարությանը` հիմնվելով եկեղեցական հողերի վերադարձի մասին օրենքի վրա և հետ պահանջելով շենքը[2]։

2014 թվականի մայիսին «Կրեստյանին» հրատարակչատունը ստորագրահավաք է կազմակերպում` նպատակ ունենալով թույլ չտալ Ռոստովի տիկնիկային թատրոնը տեղափոխել շենքից, որը պահանջում էր ռոստովյան եկեղեցական թեմը[4]։

2016 թվականի մարտին շրջանի ղեկավարի տեղակալ Ս. Բոնդարենկոն հայտարարել է, որ թատրոնի շենքը պատկանում է ռուս ուղղափառ եկեղեցուն։ Թատրոնը պետք է տեղափոխվի ոչ ուշ, քան 2019 թվականի հոկտեմբերի 30-ը[5]։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ростовский государственный театр кукол». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Гопало О. Ростовский театр кукол хотят выселить из здания на Университетском // Комсомольская правда. — 2014. — 24 марта.
  3. «Благовещенский греческий храм: История храма». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  4. Макаренко В. Ростовчане начали сбор подписей против передачи театра кукол РПЦ Արխիվացված 2014-09-03 Wayback Machine // Новая газета. — 2014. — 22 мая.
  5. Ростовский кожвендиспансер передают еврейской общине