Ռոսինի (կոկտեյլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոսինի
Ենթատեսակբռնկվող կոկտեյլ
Անվանված էՋոակինո Ռոսսինի

Ռոսսինի, թույլ ալկոհոլային կոկտեյլ։ Ի հայտ է եկել XX դարի 2-րդ կեսին։ Այն փրփրուն գինու և թարմ ելակի խառնուրդ է[1]։ Իր տեսակով նման է «Բելլինի», «Միմոսա», «Տինտորետտո» կոկտեյլներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկտեյլը կոչվել է այդ անունով, ի պատիվ XIX դարի իտալացի կոմպոզիտոր Ռոսսինիի։

Կոկտեյլի պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում պետք է ստանալ ելակի համասեռ զանգված։ Դրա համար թարմ ելակը պետք է հարել բլենդերում։ Այնուհետև պետք է մի քանի կաթիլ լիմոնի հյութ ավելացնել, և եթե ելակը բավական քաղցր չի ստացվել, կարելի է ավելացնել որոշ չափով շաքարի օշարակ։ Բլենդերում լցնել սառույց, լցնել երկու բաժին պրոսեկկո կամ շոմպայն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rossini Cocktail. Saveur.com September 2012. Retrieved 2012-09-03.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Arrigo Cipriani The Harry's Bar Cookbook. — Italy by AGG Printing։ John Blake Publishing Ltd, 2006. — 292 p. — ISBN 1-85782-508-X.