Վոլժսկի քաղաքի № 4 ՕՌՄՊՄԴ-ի սան է[2]։ Ութ տարի՝ 2002-2009 թվականներին, հանդես է եկել Վոլժսկիի «Էներգիա» ակումբում։ 2010 թվականին տեղափոխվել է «Մետալուրգ-Օսկոլ» ակումբ, որի կազմում երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» տարածաշրջանում գրավել է երրորդ տեղը։ 2011/2012 մրցաշրջանում Վոլգոգրադի«Ռոտոր» ակումբի կազմում դարձել է «Հարավ» տարածաշրջանի հաղթող։ Հաջորդ մրցաշրջանն անցկացրել է «Տյումենում»՝ դառնալով «Ուրալ-Պովոլժիե» տարածաշրջանի արծաթե մեդալակիր[3]։ 2013/2014 մրցաշրջանում Սարատովի«Սոկոլ» ակումբի կազմում հաղթել է «Կենտրոն» տարածաշրջանում և թիմի հետ միասին անցել ՖԱԼ։