Ռոլան Բոնապարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոլան Բոնապարտ
 
Կրթություն՝ Հատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր
Մասնագիտություն՝ բուսաբան, աշխարհագրագետ, քարանձավագետ, գրող, էսպերանտիստ և լուսանկարիչ
Ծննդյան օր մայիսի 19, 1858(1858-05-19)[1][2][3][…]
Ծննդավայր Auteuil, Սենա[4]
Վախճանի օր ապրիլի 14, 1924(1924-04-14)[1][5][2][…] (65 տարեկան)
Վախճանի վայր Փարիզ
Դինաստիա Բոնապարտներ
Քաղաքացիություն  Ֆրանսիա[6]
Հայր Պիեռ Բոնապարտ Նապոլեոն
Մայր Eleonore Justine Ruflin?
Ամուսին Marie-Félix Blanc?
Զավակներ Մարի Բոնապարտ

Ռոլան Նապոլեոն Բոնապարտ (ֆր.՝ Roland Napoléon Bonaparte, մայիսի 19, 1858(1858-05-19)[1][2][3][…], Auteuil, Սենա[4] - ապրիլի 14, 1924(1924-04-14)[1][5][2][…], Փարիզ), ֆրանսիացի արքայազն, 1910 թվականից մինչև իր մահը Ֆրանսիական աշխարհագրական ընկերության նախագահը։ Արքայազն Լյուսիեն Բոնապարտի թոռն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայազն Ռոլան Բոնապարտը արքայազն Պիեռ Նապոլեոն Բոնապարտի (1815-1881) և Էլեոնոր Ժյուստին Ռյուֆլենի որդին էր (1832-1905) և Նապոլեոն Բոնապարտի եղբոր՝ արքայազն Լյուսիեն Բոնապարտի թոռը։

1880 թվականին նա ամուսնացել է Մարի-Ֆելիքս Բլանկի հետ, որից ունեցել է դուստր՝ արքայադուստր Մարի Բոնապարտը (1882-1962)։

1886 թվականին Բոնապարտը մասնակցել է գիտական արշավի, որը լուսանկարել և անատոմիկորեն չափել է Հյուսիսային Նորվեգիայի սաամներին[7]։

1921-1923 թվականներին Ռոլան Բոնապարտը ֆրանսիական աստղագիտական ընկերության նախագահն էր[8]։

1899 թվականին՝ իր զարմիկ՝ արքայազն Նապոլեոն Շառլ Բոնապարտի մահից հետո, նա դարձել է Քանինոյի և Մուզինյանոյի 6-րդ արքայազնը, սակայն այդպես էլ պաշտոնապես չի ընդունել այդ տիտղոսը։ Արքայազն Ռոլանի մահից հետո Բոնապարտների գերդաստանի ավագ գծի՝ Լյուսիեն Բոնապարտի սերունդը տղամարդկանց գծով չի շարունակվել։

Ժան-Բատիստ Շարկոն նրա պատվին անվանել է Անտարկտիդայում գտնվող Բոնապարտ Փոյնթը։ Սաամների Կվալսուն գյուղի ափից վերև գտնվող լեռներում կա նաև մի փոքրիկ լիճ, որը կոչվում է Բոնապարտտեսյեն, ինչը նշանակում է «Բոնապարտի լիճ»։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]