Ռոդենի թանգարան (Ֆիլադելֆիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոդենի թանգարան (այլ կիրառումներ)
Ռոդենի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՓենսիլվանիա և Ֆիլադելֆիա
Հիմնադրվել էնոյեմբերի 29, 1929
ՀիմնադիրJules Mastbaum?
Հավաքածուի չափս133 արվեստի գործ
Կայքrodinmuseum.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Ռոդենի թանգարան (անգլ.՝ Rodin Museum), գեղարվեստական թանգարան Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա, ԱՄՆ), որտեղ պահվում է քանդակագործ Օգյուստ Ռոդենի աշխատանքների՝ մեծությամբ երկրորդ հավաքածուն Փարիզի թանգարանից հետո։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքածուն ամբողջացվել է 1923-1926 թվականներին թատրոնի և կինոյի մագնատ Ժյուլ Մաստբաումի կողմից (1872-1926)՝ այն որպես հատուկ նվեր տալով Ֆիլադելֆիա քաղաքին։ Ընդամենը երեք տարում Մաստբաումը հավաքեց Ռոդենի՝ Փարիզից դուրս գտնվող ամենամեծ հավաքածուն։ Հավաքածուն ներառում է բրոնզե, գիպսե քանդակներ, նամակներ, գրքեր։ 1926 թվականին Մաստբաումը թանգարանի շենքի նախագիծը պատվիրում է ճարտարապետներ Պոլյու Կրեին և Ժակ Գրեբերին։ Թանգարանը բացվել է 1929 թվականին՝ Մաստբաումի մահից հետո։ Այն կառավարում է Ֆիլադելֆիայի գեղարվեստական թանգարանը։

2012 թվականին թանգարանը վերաբացվել է երեքամյա վերանորոգումից հետո, որն արժեցել է 9 միլիոն դոլար[1][2]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն ընդգրկում է քանդակագործի 133 աշխատանքներ։ Թանգարանի հենց մուտքի մոտ տեղադրված է Ռոդենի ամենահայտնի քանդակի՝ «Մտածողի» կրկնօրինակը։ Նախապես ծրագրվել էր, որ դա կլինի 550 սանտիմետրանոց «Դժոխքի դարպասների» 100 քանդակներից մեկը։ Ռոդենը Դեկորատիվ արվեստի թանգարանի համար նախատեսված այդ ծրագրի համար աշխատել էր 1880 թվականից մինչև իր մահը։

Թանգարանում ներկայացված են քանդակագործի հայտնի այլ աշխատանքների կրկնօրինակներ ևս՝ «Համբույր» (1886), «Հավերժ գարուն» (1884), «Բրոնզի դար» (1875-1876), «Կալեի քաղաքացիները»։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «BBC News - Rodin Museum re-opens after three years of work». Bbc.co.uk. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  2. The Associated Press. «Rodin Museum in Philadelphia to reopen in July». seattlepi.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդենի թանգարան (Ֆիլադելֆիա)» հոդվածին։