Ռոբերտ Թրենթ Ջոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Թրենթ Ջոնս
Ի ծնեRobert Trent Jones
Ծնվել է1906 թվականի հունիսի 20
ԾննդավայրԻնսե-ին-Մակերֆիլդ, Անգլիա
Մահացել է2000 թվականի հունիսի 14-ին (93 տարեկանում)
Վախճանի վայրՖորտ Լոդերդեյլ, Ֆլորիդա
ԱզգությունԱնգլո-ամերիկացի
ԿրթությունԿոռնելի համալսարան և Քորնելի համալսարանի գյուղատնտեսական քոլեջ
Պարգևներ

Ռոբերտ Թրենթ Ջոնս (հունիսի 20, 1906(1906-06-20)[1][2], Ince, Չեստեր և Արևմտյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 14, 2000(2000-06-14)[1][2], Ֆորթ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ), անգլո–ամերիկացի գոլֆի մրցաշարի ստեղծողն էր, որը նախագծել կամ վերափոխել է ավելի քան 500 գոլֆի մրցաշարեր ԱՄՆ–ի 45 նահանգներում և 35 երկրներում։ Անդրադառնալով դրան, Ջոնսը հպարտությամբ ասել է, «Արևը երբեք մայր չի մտնում Ռոբերտ Թրենթի գոլֆի մրցաշարում»[3]։ Նրան հաճախ շփոթում են հայտինի գոլֆի սիրահար Բոբի Ջոնսի հետ, ում հետ ժամանակ առ ժամանակ աշխատում էր։ 1987 թվականին Ջոնսը ստացել է «Օլդ Թոմ Մորիս» մրցանակը, Ամերիկայի գոլֆի մրցաշարի ասոցիացիայի կողմից բարձրագույն պատվավոր մրցանակը։ 1987 թվականին, նաև ներառվել է Համաշխարհային Գոլֆի փառքի սրահում[4]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Թրենտ Ջոնսը ծնվել է 1906 թվականի հունիսի 20–ին, Անգլիայի Ինսե–ին–Մակերֆիլդ քաղաքում, ծնողները Ուելսից էին[5] (չնայած դրան հակասում է Ուելսի 1911 թ. մարդահամարը, որտեղ նշվում է, որ նա ծնվել է Ուելսի Դենբիգ քաղաքում)[6]։ Հինգ–վեց տարեկան հասակում իր ծնողների հետ արտագաղթել է Միացյալ Նահանգներ, որտեղ նրանք ժամանել են Արևելյան Ռոչեսթեր, Նյու Յորք։ Ջոնսը աշխատել է որպես կադի Ռոչեստրի քաղաքային ակումբում և Նյու Յորքի Սոդուս Փոինթի մոտակայքում գտնվող Սոդուս Բեյ Հեյթս գոլֆի ակումբում։ Պատանեկության տարիներին հանդիպել է Դոնալդ Ռոսսին, և ստանձնելով խաղը, գրանցել է գոլֆի բոլոր սիրահարների լավագույն միավորը 1927 թվականի Կանդայի բաց առաջնությունում, ինչպես նաև մրցաշարերի ռեկորդ է սահմանել Ռոչեստրում[3][4][5]։

Երբ արդեն մասնագիտացել էր աշխատանքում, հաճախել է Կոռնելի համալսարան՝ անցնելով անհատական մրցաշար, որը թույլ կտար նրան հետաքրքրվել գոլֆի խաղադաշտի ձևավորմամբ, որի ընթացքում նախագծել է համալասարանի գոլֆի խաղադաշտի ինը անցք, որն այժմ հայտբի է որպես Ռոբերտ Թրենտ Ջոնսի գոլֆի խաղադաշտ Կոռնելի համալսարանում (մյուս ինը անցքերը նախագծել է 1954 թվականին)[4]։ Կոռնելում եղած ժամանակ, միացել էր «Դեկժլտա Կապա էպսիլոն» հասարակական կազմակերպությանը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորք նահանգի Գրին Լեյք պետական զբոսաայգու գոլֆի խաղադաշտը նախագծել է Ռոբերտ Թրենտը և բացել այն 1936 թվականին

Կոռնելում ուսումն ավարտելուց հետո, բիզնեսի մեջ է մտել կանադացի ճարտարապետ Սթենլի Թոմփսոնի հետ, և միասին կազմակերպել են դասընթացներ Կանադայում։ Թոմփսոնի հետ համագործակցությունից հետո իր սեփական բիզնեսով է զբաղվել և տեղական դասընթացներ է իրականացրել Միացյալ Նահանգներում 1930–ականներին[4]։ Դրանցից շատերը, ինչպիսիք են 1936 թվականի դասընթացը Գրին Լեյքի պետական այգում (տե՛ս լուսանկարը), որը կազմակերպվել է ԱՄՆ հանրային աշխատանքների վարչության աջակցությամբ[7]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից կարճ ժամանակ անց ստացել է իր առաջին հիմնական հանձնարարությունը՝ նախագծլելով «Փիրթրի Գոլֆի ակումբը» Ատլանտայում, համագործակցելով Գոլֆի լեգենդ Բոբի Ջոնսի հետ։ Բոբի Ջոնսի խնդրանքով, Ջոնսը վերանախագծել է 11–րդ և 16–րդ անցքերը Ավգուստա Գոլֆի ազգային ակումբում։ Չնայած նրանց անունների նմանությանը, ազգակցական կապ չեն ունեցել։ Այդ տարբերակումը պարզաբանելու համար, որոշ ժամանակ անց Ռոբերտը սկսել է օգտագործել «Թրենտ» երկրորդ անունը[3][5]։

1955 թվականին, Ջեն Համը օգնել է Ջոնսին Կարոլինա նահանգի Դարհեմ (Հյուսիսային Կարոլինա) քաղաքում կառուցել Դյուկի համալսարանի գոլֆի խաղադաշտ։ Այնտեղից տեղափոխվել է Դելավեր՝ շարունակելու աշխատանքը Ջոնսի հետ, ապա 1959 թվականին տեղափոխվել է Ռալի, որտեղ սկսել է իր դիզայներական կարիերան[8][9]։ 1950–ականների ընթացքում, Ջոնսի տարեկան եկամուտը 600,000 դոլլար է կազմել, ըստ «Golf Digest»–ի, այդ ժամանակ Բեն Հոգանից բացի ոչ ոք ավելի շատ գումար չի աշխատել գոլֆից[10]։

Ջոնսի հաճախորդների թվում էին ԱՄՆ–ի նախագահ Դուայթ էյզենհաուերը, ով կանաչապատել է Սպիտակ տունը և մեկ անցք է ստեղծել Դեյվիդ քամփում, ինչպես նաև Ռոքֆելլերների ընտանիքի, Ագա Խանի և Հասան երկրորդի մասնավոր խաղադաշտերի համար։ 1990 թվականին նրան հանձնարարվել է նախագծել մրցաշարեր Ալաբամայում, Ռոբերտ Թրենտ Ջոնս Գոլֆի պայմանագիր, պատմության մեջ գոլֆի նախագծման ամենամեծ պայմանագիրը[3][5]։

Ջոնսը ամուսնացել է Իոնե Ջոնսի հետ, ով մահացել է 1987 թվականին, երկու զավակ են ունեցել՝ Ռոբերտը և Ռես Ջոնսը, երկուսն էլ գոլֆի խաղադաշտերի ստեղծողներ[3]։ Իր վերջին տարիներին Ջոնսը շարունակել է նախագծել գոլֆի խաղադաշտեր, մինչև առողջական խնդիրները ստիպել են թոշակի անցնել Ֆորտ Լոդերդեյլ, Ֆլորիդա, որտեղ մահացել է 2000 թվականի հունիսի 14-ին ՝ իր 94-ամյակից վեց օր առաջ։ Իր վերջին մրցաշարը՝ Հարավային աշխարհի գոլֆի ակումբը, ավարտվել է 1999 թվականին[4]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Becker C. M. Jones, Robert Trent, Sr. (20 June 1906–14 June 2000), golf course architect // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1900941
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Anderson, Dave (2000 թ․ հունիսի 16). «Robert Trent Jones Sr., Golf Course Architect Who Made Mark on U.S. Open, Is Dead at 93». The New York Times. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «A Short Biography of Robert Trent Jones Sr». Robert Trent Jones Society. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Robert Trent Jones Sr». The Telegraph. 2000 թ․ հունիսի 19. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
  6. https://www.ancestry.com/imageviewer/collections/2353/images/rg14_32277_0397_06?pId=2240023
  7. Cornish, Geoffrey S.; Whitten, Ronald E. (1993). «Robert Trent Jones (1906 - 2000)». The Architects of Golf. Harper-Collins. ISBN 0-06-270082-0. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 13-ին.
  8. «2001 - Gene Hamm». PGA Carolinas - Hall of Fame. Professional Golfers' Association. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
  9. «Gene Hamm Course». Indiana Wells Golf Club. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
  10. Whitten, Ron. «Commemorative». Golf Digest. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
  11. «Golden Plate Awardees of the American Academy of Achievement». www.achievement.org. American Academy of Achievement.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]