Ռոբերտո Կոզակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտո Կոզակ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 14, 1942(1942-05-14)
ԾննդավայրԱրգենտինա
Մահացել էսեպտեմբեր 2015 (73 տարեկան)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն Արգենտինա
Մասնագիտությունդիվանագետ և ճարտարագետ
Պարգևներ և
մրցանակներ
Grand Cross of the Order Bernardo O'Higgins

Ռոբերտո Կոզակ (իսպ.՝ Roberto Kozak, մայիսի 14, 1942(1942-05-14), Արգենտինա - սեպտեմբեր 2015, Բուենոս Այրես, Արգենտինա), ուկրաինական ծագմամբ արգենտինացի դիվանագետ, ինժեներ, 1973 թվականի Չիլիի հեղաշրջումից հետո քաղբանտարկյալներին օգնելու համար նրան անվանել են «Չիլիացի Օսկար Շինդլեր»[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտո Կոզակը ծնվել է 1942 թվականի մայիսի 14-ին, հյուսիս-արևելյան Արգենտինայում։ Ընտանիքը բաղկացած է եղել 12 երեխայից։ Մանուկ հասակում Ռոբերտոն ընտանիքի հետ տեղափոխվել Բուենոս Այրեսի աղքատ արվարձաններ[2]։ Մշտական աշխատանք չունենալու պատճառով հայրը կատարել է տարբեր տեսակի պատահական աշխատանքներ։ Ինը տարեկանում Կոզակը դասերից հետո լրացուցիչ գումար է վաստակել գրախանութում, որտեղ սեփականատերը նրան թույլ է տվել գրքեր կարդալ։ Դա մեծ ազդեցություն է ունեցել տղայի հետագա կյանքի վրա։ Նախնական շրջանում նա հետաքրքրվել էր ճարտարագիտությամբ ու մեխանիկայով, իսկ հետագայում՝ միջազգային քաղաքականությամբ։ Նա հատկապես սիրել է ուսումնասիրել հեռավոր երկրների մասին փաստեր ու հետաքրքրասիրություններ պարունակող գրքեր։ Դեռահաս տարիքում նա համատեղել է դպրոցը գրախանութում աշխատանքի հետ և ի վերջո ընդունվել Բուենոս Այրեսի համալսարանի ճարտարագիտության բաժինը։ Ավարտելուց հետո նա աշխատել է իր մասնագիտությամբ, սակայն հաճախ է փոխել իր աշխատանքը[3]։

1968 թվականին աշխատանքի է ընդունվել Եվրոպական միգրացիայի միջազգային կոմիտեի Արգենտինայի գրասենյակում։ Երկու տարվա աշխատանքից հետո նա դիվանագետություն է ուսումնասիրել Արևմտյան Գերմանիայում, այնուհետև՝ անգլերեն Լոնդոնում։ 1971-1973 թվականների աշխատել է Ժնևի կոմիտեի կենտրոնական կայանում, որտեղ մշակել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ծրագիր։ 1972 թվականի մայիսին տեղափոխվել է նույն կազմակերպության Չիլիի գրասենյակ։

1973 թվականի սեպտեմբերի 11-ին Չիլիի ռազմական հեղաշրջումից հետո սկսվել են նոր իշխանության հակառակորդների զանգվածային ձերբակալությունները, մինչև 1978 թվականը ձերբակալվել է 70 հազար մարդ, որոնցից մոտ 30 հազարը ենթարկվել է կտտանքների, իսկ մոտ 3500-ը սպանել է։

Հեղաշրջումից անմիջապես հետո Կոզակը սկսել է օգնել հալածանքի ենթարկվածններին։ Նա կապեր է հաստատել ընդդիմադիր դիվանագետների (մասնավորապես՝ Շվեդիայի դեսպան Հարոլդ Էդելշտամի) և իրավապաշտպան կազմակերպությունների հետ․ նա փնտրել է ճամբարներում ձերբակալվածներին, կապեր հաստատել պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ (զինվորական, քաղաքական գործիչներ, հետախույզներ), որոնցից նա խնդրել է ազատ արձակել բանտարկյալներին, ապաստան է տրամադրել կամ թաքցրել նրանց իր գրասենյակում կամ տանը և տեղափոխել օդանավակայան։ Բացի այդ, բարձրաստիճան պաշտոնյաներին նա ներկայացրել է Չիլիի բռնատիրության մասին և հորդորել ազատ արձակել քաղբանտարկյալների գոնե փոքր խմբերին։ Իր ազատած մարդկաց մեջ են եղել Չիլիի նախկին նախագահի կինն ու դուստրը։ Ըստ ամերիկացի դիվանագետների՝ ամեն ամիս Կոզակի օգնությամբ 400-600 մարդ կարողացել է փախչել երկրից, իսկ ընդհանուր առմամբ նա օգնել է երկրից հեռանալ 25-35 հազար քաղբանտարկյալի։ Այդ պատճառով Կոզակին անվանում են «Չիլիացի Օսկար Շինդլեր»[4]։

1979 թվականին Կոզակը վերադարձել է Ժնև, որտեղ նա ստանձնել է Բնապահպանական կառավարման միջազգային կենտրոնի Լատինական Ամերիկայի միգրացիայի բաժնի ղեկավարի պաշտոնը։

1984 թվականին նա վերադարձել է Չիլի և սկսել է օգնել երկիր վերադառնալու նրանց, որոնք գաղթել են հալածանքների ժամանակ երկրից։ 1986 թվականի դեկտեմբերի 31-ին Պինոչետի դեմ կատարած մահափորձից հետո Ռոբերտո Կոզակը ձերբակալվել է և հարցաքննվել։ 1991 թվականի Չիլիի բռնապետության տապալումից հետո նա լքել է երկիրը և մեկնել Մոսկվա։ Մոսկվայում Ռոբերտո Կոզակը հիմնել է Միգրացիայի միջազգային կազմակերպության մասնաճյուղը։ 1994 թվականին հաստատվել է Ժնևում՝ որպես Միգրացիայի միջազգային կազմակերպության ղեկավարության անդամ[5]։

2004 թվականին նա թոշակի է անցել և հաստատվել Չիլիում։

Կյանքի վերջին 10 տարիներին պառապել է քաղցկեղով, մահացել է նույն հիվանդությունից՝ 2015 թվականի սեպտեմբերին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին նա ամուսնացել է Էլզա Բեատրիսի հետ։ Նրանք ունեցել են որդի՝ Սերխիոն։ 1976 թվականին Կոզակն ամուսնացել է Սիլվիայի հոտ, որից ունեցել է երկու երեխա՝ Նիկոլայն ու Նատալին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեռնարդո Օ Խիգինսի Մեծ խաչ շքանշան (1992)
  • Չիլիի երկու հարյուրամյակի մեդալ (2011)
  • Չիլիի քաղաքացի (2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Козак против Пиночета: Как украинец спас 30 тысяч чилийцев». WAS (ռուսերեն). 2018 թ․ հունվարի 30. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  2. «Latin America's Schindler: a forgotten hero of the 20th century». the Guardian (անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  3. in, Ewen Macaskill i (20170119T151700+0100). «Roberto Kozak: uratował 30 tys. ludzi przed juntą». www.forumdwutygodnik.pl (լեհերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  4. «Trzy osoby uhonorowane tytułem Sprawiedliwego 2017». PolskieRadio.pl. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  5. «The Man Who Saved 30,000 Political Prisoners | IOM Blog». weblog.iom.int (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]