Ռիչարդ Ռոջերս (թատրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Ռոջերս
Տեսակթատրոն
Երկիր ԱՄՆ
Գտնվելու վայրըՆյու Յորք շրջան
Անվանված էՌիչարդ Չարլզ Ռոջերս
ՃարտարապետIrwin Salmon Chanin?
 Richard Rodgers Theatre Վիքիպահեստում

«Ռիչարդ Ռոջերս» (անգլ.՝ The Richard Rodgers Theatre), բրոդվեյան թատրոն, գտնվում է 46-րդ փողոցի արևմտյան հատվածում, Մանհեթենի թատերական թաղամասում, Նյու Յորք, ԱՄՆ։ Անվանակոչվել է ի պատիվ կոմպոզիտոր Ռիչարդ Ռոջերսի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը կառուցվել է ըստ ճարտարապետ Իրվին Չանինի նախագծի։ Բացվել է 1925 թվականին, «Չանինի 46-րդ փողոց» (անգլ.՝ Chanin's 46th Street Theatre) անունով։ Գոյության ամբողջ ընթացքում մի քանի անգամ փոխել է սեփականատերերին։ Մի քանի անգամ թատրոնը հանձնվել է «The Shubert Organization» կազմակերպությանը, որն այն ամբողջությամբ գնել է թատրոնը 1931 թվականին և անվանումից հանել է ճարտարապետի անունով։ 1945 թվականին թատրոնը վերցնում է Ռոբերտ Վ. Դաուլինգը[1]։ 1960 թվականին «46-րդ փողոցը» գնվել է պրոդյուսեր Լեստեր Օսթերմանի կողմից[2], ով իր հերթին այն վաճառել է պրոդյուսերներ Սթիվեն Ռ. Ֆրիդմանին ու Իրվին Մեյերին[3]։ 1981 թվականին թատրոնը գնել և վերանորոգել է «Nederlander Organization» թատերական կազմակերպությունը[4]։ 1990 թվականին «46-րդ փողոց»-ը վերանվանվել է «Ռիչարդ Ռոջերս»` ի պատիվ հայտնի կոմպոզիտոր Ռիչարդ Ռոջերսի։ Այսօր թատրոնը ռեկորդային թվով «Թոնի մրցանակակիր» է «Լավագույն պիես» և «Լավագույն մյուզիքլ» անվանակարգերում[5]։

Հիմնական ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1925. «Գրինվիչ խենթ գյուղը»
  • 1927. «Լավ նորություններ»
  • 1932. «Քո մասին եմ երգում»
  • 1947. «Ֆինիանի ծիածանը»
  • 1950. «Տղաներն ու գեղեցկուհիները»
  • 1961. «Donnybrook!»
  • 1969. «1776»
  • 1975. «Չիկագո»
  • 1978. «Տեխասի լավագույն հասարակաց տունը»
  • 1982. «Ինը»
  • 1987. «Ցանկապատեր»
  • 1991. «Յոնքերսում կորածները»
  • 1995. «Ինչպես հաջորղվել բիզնեսում` ոչինչ չանելով»
  • 1996. «Չիկագո»
  • 1998. «Ազատները»
  • 2002. «Հեռացի՛ր»
  • 2006. «Տարզան»
  • 2007. «Սիրանո դե Բերժերակ»
  • 2008. «Բարձունքում»
  • 2011. «Բենգալյան վագրը Բաղդատի գազանանոցում»
  • 2012. «Պորգի և Բես»
  • 2013. «Կատուն շիկացած տանիքում», «Ռոմեո և Ջուլիետ»
  • 2014. «Եթե, հետո»
  • 2015. «Համիլթոն» (ընթացիկ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The New York Times». «Forrest Changes Name; Theatre Operated by Lotito Now Known as the Coronet». Վերցված է 13 декабря 2014-ին.
  2. «The New York Times». «Osterman, Producer, Buys 46th St. Theatre». Վերցված է 13 декабря 2014-ին.
  3. John Corry (19 мая 1978). «Broadway». Վերցված է 13 декабря 2014-ին.
  4. Carol Lawson (15 апреля 1981). «News of the Theater; 3d Play in Talley Cycle Opens June 11». Վերցված է 13 декабря 2014-ին.
  5. «Tony Awards: Facts & Trivia — Quick Facts». Վերցված է 13 декабря 2014-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Ռոջերս (թատրոն)» հոդվածին։