Ռիո դե Ժանեյրոյի շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ հռչակագիր
Ռիո դե Ժանեյրոյի շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ հռչակագիրը (Ռիոյի հռչակագիր) — հռչակագիր, որը պարունակում է էկոլոգիական իրավունքի հիմնական սկզբունքներ և ընդունվել է Միավորված Ազգերի Կազմակերպության շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ վեհաժողովի ժամանակ 1992 թվականի հունիսին Ռիո-դե-Ժանեյրոյում (Բրազիլիա ): Հռչակագիրը հաստատում է այն դրույթը, որը պարունակվում է շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ Միավորված Ազգերի Կազմակերպության հռչակագրում ` ընդունված Ստոկհոլմում 1972 թվականի հունիսի 16-ին, և իր մեջ պարունակում է համաշխարհային հանրության էկոլոգիական ճիշտ վարվելակարգի 27 սկզբունքներ: Հռչակագրում սահմանվում են նաև դրա ընդունման նպատակները: Շրջակա միջավայրի և զարգացման Ռիո-դե-Ժանեյրոյի հռչակագիրը բազմաթիվ երկրների համար հանդիսանում է էկոլոգիական իրավունքի հիմնական աղբյուրից մեկը:
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Հռչակագիրը ռուսերեն ՄԱԿ-ի կայքում
- Հռչակագիրը անգլերեն ՄԱԿ-իկայքում