Ռիո Նովո ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիո Նովո ազգային պարկ
Parque Nacional do Rio Novo
Տեսակազգային պարկ
Կազմված էԱմազոնի խոնավ անտառներ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՊարա
Հիմնվել էփետրվարի 13, 2006
Մակերես5380,89 կմ²[1] և 538 089 հեկտար
ԲԾՄ257 մետր
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Ռիո Նովո ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Ռիո Նովո ազգային պարկ

Ռիո Նովո ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional do Rio Novo), ազգային պարկ Բրազիլիայի Պարա նահանգում։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիո Նովո ազգային պարկն ունի 538151 հա տարածք[2]։ Այն ընդգրկում է Նովո Պրոգրեսու և Իտայտուբա մունիցիպալիտետների որոշ հատվածներ[3]։ Պարկը գտնվում է ցածրադիր հարթավայրերում։ Արևելքում է Ժամանշին Սինգու ցածրավայրն է, որն ունի հարթ տարածք՝ 100-400 մետր բարձրության վրա։ Արևմտյան շրջանում Պարաուրի Տրոպաս բարձրավանդակն է, որը լեռնային շրջան է՝ շուրջ 150-400 մետր բարձրությամբ բլուրներով։ Հարավ-արևմուտքում վեր է խոյանում Սերրա դու Կաչիմբո լեռնաշղթան (500-600 մետր բարձրությամբ)[3]։

Պարկը գտնվում է Ժամանշին և Կրեպորի գետերի ավազաններում, որոնք Տապաժոսի վտակներն են։ Գլխավոր գետը Ռիո Նովոն է, Ժամանշինի մեծ վտակը, որն առաջացել է Ինամբեի ու Մարրոմի գետերի միախառնումից։ Ազգային պարկում կան մի քանի ջրվեժներ և սահանքներ՝ հյուսիսից հարավ ձգվածությամբ։ Տարածաշրջանում վտակների մեծ մասը աղտոտված է հանքարդյունաբերության պատճառով[3]։ Ռիո Նովո պարկի արևմուտքում Մունդուրուկու բնակավայրն է, իսկ արևելքում՝ Ժամանշին ազգային անտառը[4]։

Շրջակա միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիո Նովո ազգային պարկը գտնվում է Ամազոն բիոմում[2]։ Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 2337 մմ։ Ջերմաստիճանը տատանվում է 24-ից մինչև 33 °C, միջինը՝ 27 °C է[3]։ Այն Ամազոն անտառի և սերրադոյի միջև ընկած տարածաշրջան է, որն ունի բուսականության 6 տարբեր գոտիներ, ինչը կապված է Սերրա դու Կաչիմբո և Ամազոնի ցածրավայրերի բարձրությունների տարբերության հետ[3]։ Տարածքի 53%-ը ծածկված է խոնավ անտառներով, 33%-ը խիտ խոնավ անտառներով, իսկ 14%-ը բաժին է ընկնում սավանաներին ու սեզոնային անտառներին[5]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիո Նովո ազգային պարկը ստեղծվել է 2006 թվականի փետրվարի 13-ի հրամանով, որը կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[2]։ Խորհրդատվական խորհուրդը ստեղծվել է 2011 թվականի նոյեմբերի 8-ին[6]։ Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության պահպանվող տարածքների II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է՝ պահպանել բնական էկոհամակարգերը, և հնարավորություն ընձեռել գիտական հետազոտությունների, կրթական գործունեության և էկոլոգիական զբոսաշրջության համար[3]։ Պարկը բաց է այցելուների համար հատուկ թույլտվությամբ[7]։

Պարկը տարածաշրջան է, որը բաղկացած է 12 կայուն օգտագործման պահպանության տարածքներից և 6 լիարժեք պաշտպանված տարածքներից։ Ամբողջապես պաշտպանված տարածքներն ընդգրկում են 6670422 հա։ Դրանք են՝ Ամազոնիա, Ժամանշին, Ռիո Նովո և Սերրա դու Պարդու ազգային պարկերը, Սերրա դու Կաշիմբու էկոլոգիական արգելոցը և Տերրա դու Մեյու բնապահպանական կայանը[8]։ Կայուն օգտագործման տարածքները ներառում են Տապաժոսի պաշտպանված շրջանները՝ Ալտամիրա, Ամանա, Ժամանշին, Իտայտուբա I, Իտատուբա II և Տապաժոս ազգային անտառները, որոնք միասին ընդգրկում են 7555889 հա տարածք[8]։ Պահպանությունն իրականացվում է «Ամազոնի շրջանի պահպանվող տարածքներ» ծրագրի աջակցությամբ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արգելոցների համաշխարհային տվյալների շտեմարան — 1981.
  2. 2,0 2,1 2,2 «Parna do Rio Novo – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Unidade de Conservação ... MMA.
  4. PARNA do Rio Novo – ISA, Informações gerais (mapa).
  5. Parque Nacional do Rio Novo – Via Rural.
  6. PARNA do Rio Novo – ISA, Historico Juridico.
  7. PARNA do Rio Novo – ISA, Características
  8. 8,0 8,1 «Plano de Manejo da Floresta Nacional do Trairão,» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  9. Full list: PAs supported by ARPA.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիո Նովո ազգային պարկ» հոդվածին։