Ռենե Պինոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռենե Պինոն
René Pinon
Ծնվել էփետրվարի 5, 1870(1870-02-05)[1][2][1]
Մոնբար
Մահացել էհոկտեմբերի 1, 1958(1958-10-01)[2] (88 տարեկան)
Փարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունլրագրող և պատմաբան
Հաստատություն(ներ)Հայաստանի ձայնը
Գործունեության ոլորտպատմություն[3] և ժուռնալիստիկա[3]
Պաշտոն(ներ)գլխավոր խմբագիր
ԱնդամակցությունԱրտաքին գիտությունների ակադեմիա
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[2]
Պարգևներ

Ռենե Պինոն (ֆր.՝ René Pinon, փետրվարի 5, 1870(1870-02-05)[1][2][1], Մոնբար - հոկտեմբերի 1, 1958(1958-10-01)[2], Փարիզ), ֆրանսիացի պատմաբան և հրապարակախոս։

Գրել է Թուրքիայի պատմության վերաբերյալ աշխատություններ («Եվրոպան և Օսմանյան կայսրությունը», «Եվրոպան և երիտասարդ Թուրքիան») և հրապարակախոսական հոդվածներ արևմտահայերի վիճակի մասին։

1916 թվականին Փարիզում լույս է տեսել Պինոնի «Հայերի ոչնչացումը, եղանակը գերմանական, գործը՝ թուրքական» (հրատարակվել է 6 անգամ) գրքույկը, որում հեղինակը փորձել է ցույց տալ Արևմտյան Հայաստանից, ինչպես նաև Օսմանյան կայսրության հայաբնակ շրջաններից հայերի զանգվածային տեղահանության իրական նպատակները։ Պինոնը եզրակացրել է, որ հայերի՝ կանանց, երեխաների և ծերերի տեղահանությունը մահվան քողարկված դատավճիռ էր, որի նպատակն էր կոտորածների և բռնի մահմեդականացման միջոցով հայ ժողովրդի լրիվ ոչնչացումը։

Պինոնը Ֆրանսիայում առաջիններից էր, որ հանդես է եկել հայ ժողովրդի դեմ ոճրագործություն կատարած երիտթուրքերին պատասխանատվության ենթարկելու պահանջով։

1919-1921 թվականներին պարբերական մամուլում տպագրվել են Պինոնի՝ հայկական հարցի վերաբերալ հոդվածները։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La Chine qui s'ouvre (avec Jean de Marcillac), Paris, éd. Perrin, 1900
  • La Lutte pour le Pacifique - Origines et résultats de la guerre russo-japonaise, Paris, éd. Perrin, 1906
  • L'Europe et l'Empire Ottoman, Paris, éd. Perrin, 1909
  • L'Europe et la Jeune Turquie, Paris, éd. Perrin, 1911
  • L'Empire de la Méditerranée, Paris, éd. Perrin, 1912
  • France et Allemagne 1870-1913, Paris, éd. Perrin, 1913
  • La suppression des Arméniens, Paris, éd. Perrin, 1916
  • François-Joseph, essai d'histoire psychologique, 1830-1916, Paris, éd. Perrin, 1917
  • La reconstruction de l'Europe politique, Paris, éd. Perrin, 1920
  • Le redressement de la politique française, Paris, éd. Perrin, 1922
  • La bataille de la Ruhr, Paris, éd. Perrin, 1923
  • L'avenir de l'entente franco-anglaise, Paris, éd. Plon-Nourrit, 1924
  • Histoire de la nation française, Tome IV : Histoire diplomatique 1515-1928, Paris, éd. Plon, 1929
  • Au Maroc, fin des temps héroïques, Paris, éd. Berger-Levrault, 1935
  • Gerberoy, Beauvais, imprimerie Prévôt, 1935
  • Fièvres d'Orient, Lyon, éd. de la Plus Grande France, 1938
  • L'Eau vive, souvenirs de Terre Sainte, Lamnay, éd. SPES, 1939

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։