Ռեյներ Ժեզուս
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 19, 2002[1] (22 տարեկան) | ||
Ծննդավայր | Բրազիլիա, Բրազիլիա | ||
Հասակ | 1,85 մետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռեյներ Ժեզուս (պորտ.՝ Reinier Jesus Carvalho,հունվարի 19, 2002[1], Բրազիլիա, Բրազիլիա), առավել հայտնի է որպես Ռեյներ, բրազիլացի ֆուտբոլիստ, «Ռեալ Մադրիդ» ակումբի կիսապաշտպան։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդական կարիերայում հանդես է եկել բրազիլական «Վասկո դա Գամա», «Բոտաֆոգո», «Ֆլումինենսե» և «Ֆլամենգո»[2] ակումբների ակադեմիաներում։
2019 թվականի հուլիսի 31-ին նշել է դեբյուտը «Ֆլամենգոյի» հիմնական կազմում, դուրս գալով դաշտ «Լիբերտադորեսի գավաթի» խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում, Էկվադորական «Էմելեկ»-ի դեմ, փոխարինելով Գաբրիել Բարբոզային[3]։ 2019 թվականի օգոստոսի 4-ին դեբյուտը նշել է «բրազիլական Սերիա A»-ում, «Բաիա» ակումբի դեմ խաղում[4]։ 2019 թվականի սեպտեմբերի 7-ին խփել է առաջնության իր առաջին գոլը, «Ավաի» ակումբի դեմ խաղում[5]։ 2019 թվականի նոյեմբերի 9-ին երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ մինչև 2024 թվականը, ըստ պայմանագրի նրա հրաժարագինը կազմում է 70 միլիոն եվրո[6]։
Թիմի հետ 2019 թվականի նոյեմբերի 23-ին դարձել է «Լիբերտադորեսի Գավաթի» հաղթող[7]։ Նաև օգնել է իր թիմին դառնալ Բրազիլիայի առաջնության հաղթող[8]։
Բրազիլիայի ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականին մասնակցել է Հարավային Ամերիկայի Մ15 առաջնությանը Բրազիլիայի հավաքականի կազմում։ Խփել է 2 գոլ էկվադորի և Վենեսուելայի դեմ խաղերում։ Բրազիլացիները առաջնությունը ավարտել են 2-րդ տեղում, եզրափակչում պարտվելով Արգենտինային։
2018 թվականի մարտին ճանաչվել է Բրազիլիայի Մ17 հավաքականի ֆուտբոլիստ, և մասնակցել է Ֆրանսիական Մոնտեգյուի առաջնությանը[9]։ 2019 թվականին մասնակցել է Հարավային Ամերիկայի Մ17 առաջնությանը, որտեղ եղել է իր թիմի ավագը։ Առաջնությունում խփել է 3 գնդակ[10][11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/141242
- ↑ «O camisa 10 do futuro: conheça Reinier, o meia clássico da base do Flamengo» (պորտուգալերեն). Globoesporte. 2017 թ․ դեկտեմբերի 31.
- ↑ «Flamengo vs. Emelec» (անգլերեն). Soccerway.com. 2019 թ․ օգոստոսի 1.
- ↑ «Bahia vs. Flamengo» (անգլերեն). Soccerway.com. 2019 թ․ օգոստոսի 4.
- ↑ «Avaí vs. Flamengo» (անգլերեն). Soccerway.com. 2019 թ․ սեպտեմբերի 7.
- ↑ «Reinier assina renovação com o Flamengo até 2024 e comemora: "É a realização de um sonho"» (պորտուգալերեն). Globoesporte. 2019 թ․ նոյեմբերի 9.
- ↑ «¡Flamengo campeón de la CONMEBOL Libertadores 2019!» (իսպաներեն). КОНМЕБОЛ. 2019 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Flamengo é campeão brasileiro e se torna primeiro time desde 1963 a ganhar Nacional e Libertadores no mesmo ano» (պորտուգալերեն). Globo. 2019 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Com Kaká na lista, seleção sub-17 é convocada para torneio na França» (պորտուգալերեն). Globoesporte. 2018 թ․ մարտի 7.
- ↑ «Brazil U17 vs. Paraguay U17» (անգլերեն). Soccerway.com. 2019 թ․ մարտի 23.
- ↑ «Brazil U17 vs. Colombia U17» (անգլերեն). Soccerway.com. 2019 թ․ մարտի 29.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյներ Ժեզուս» հոդվածին։ |
|