Ռեհան մշակովի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեհան մշակովի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Խուլեղինջազգիներ
Տեսակ Ռեհան մշակովի
Լատիներեն անվանում
Ocimum basilicum


Ռեհան մշակովի (լատին․՝ Ocimum basilicum), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 20-60 սմ բարձրությամբ միամյա խոտաբույս է, որի ցողունները ուղիղ ճյուղավոր են, իսկ տերևները՝ հակադիր։ Կոթունավոր տերևները երկարավուն-ձվաձև և սրածայր են, կանաչ կամ կարմրավուն երանգով։ Ողկուզանման ծաղկաբույլեր առաջացնող երկշուրթ ծաղիկները օղակաձև դասավորված են տերևանութներում։ Պսակի վերին շուրթը կազմված է չորս բլթակներից, իսկ ստորինը՝ մեկ։ Սռնակը և առէջները պսակից կրկնակի երկար են։ Բաժակի խողովակում գտնվող պտուղները չորս հարթ ընկուզիկներ են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակովի բույս է, ամենուրեք աճեցվում է և օգտագործվում որպես համեմունք։ Երբեմն հանդիպում է վայրի պայմաններում աղբավայրերում և բնակավայրերի հարևանությամբ[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի վերգետնյա մասը առանց ցողունների ստորին փայտացած հատվածների օգտագործվում են բուժական նպատակներով։ Ռեհանը ախորժաբեր է, բարելավում է մարսողությունը, ունի հաճելի հոտ և հակաբորբոքային ազդեցություն ստամոքսի համար։ Այն հակացուցված է շաքարախտի, տրոմբոֆլեդիտի, մոկարդի ինֆարկտի և հիպերտոնիկ հիվանդությունների դեպքերում։ Ցողունը տերևների հետ որպես համեմունք օգտագործում են ապուրներում և աղցաններում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.