Ռաֆիկ Օրդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆիկ Օրդյան
Ծնվել է1914
ԾննդավայրՂուլալի, Հայաստան
Մահացել է1944
Մահվան վայրԲելառուս
Մասնագիտությունմանկավարժ

Ռաֆիկ Խաչատուրի Օրդյան (1914, Ղուլալի, Հայաստան - 1944, Բելառուս), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Խորհրդա-գերմանական ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից, լեյտենանտ։

1930 թվականին ավարտել է Դիլիջանի մանկավարժական ուսումնարանը և անցել ուսուցչական աշխատանքի։ Պատմություն է դասավանդել Այգեձորի և Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցներում։ 1940 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1940-1942 թվականներին եղել է Վերին Կարմիրաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը։

Բանակ է զորակոչվել 1942 թվականին։ Ավարտել է Թբիլիսիի ռազմական ուսումնարանը և լեյտենանտի կոչումով մեկնել ռազմաճակատ։ Վարել է դասակի հրամանատարի և վաշտի հրամանատարի քաղաքական գծով տեղակալի պաշտոններ։ Մարտնչել է Բելոռուսիայի ազատագրման համար, վիրավորվել է և ապաքինվելուց հետո կրկին վերադարձել գործող բանակ։ 1944 թվականին Բելոռուսիայի ազատագրման համար մղված մարտերից մեկում զոհվել է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Հ. Հարությունյան, Հ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասյան, Հայաստանի ուսուցիչները մեծ Հայրենականում, գիրք 2, Ե., «Լույս», 1982, էջ 299-300։