Ռաֆիկ Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆիկ Ավագյան
Ծնվել է1941
ԾննդավայրԳեղանուշ, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է1991
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Լվովի արվեստների ազգային ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և մանրանկարիչ

Ռաֆիկ Արամի Ավագյան (1941, Գեղանուշ, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1991), հայ մանրանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆիկ Ավագյանը ծնվել է 1941 թվականին, Կապանի Գեղանուշ գյուղում։ Ռաֆիկի հայրը՝ Արամը Ավագյանը գյուղում եղել է քարտուղար, իսկ Կապանում՝ բանկի հաշվապահ։ Մայրը՝ Զինավարդ (Վարդուհի) Ղոնյանը եղել է Վաչագան գյուղից։ Պապը՝ Ղևոնդ Տեր Ավագյանը եղել է գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու քահանան, հորեղբայրը Վահան Ավագյանը Բաքվում եղել է քանդակագործ, մահացել է Հայ-թաթարական ընդհարումների ժամանակ։ Ռաֆիկ Ավագյանը բարեկամական կապ է ունեցել նկարիչներ Սարգիս Մանգասարյան, Հրանտ Էլչյանի և Ռոբերտ Կամոյանի[1]։

Ռաֆիկ Ավագյանն ավարտել է Գեղանուշ գյուղի դպրոցն ու ընդունվել Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանը, որն էլ ավարտել է 1964 թվականին։ 1964-1969 թվականներին սովորել և ավարտել է Ուկրաինայի Լվով քաղաքի Կիրառական և դեկորատիվ արվեստների պետական ինստիտուտը (այժմ Լվովի Արվեստների ազգային ակադեմիա) և մասնագիտացել մանրանկարչության և խեցեգործության մեջ։

1969 թվականին դասավանդել է Ուկրաինայի Լուցկ քաղաքի գեղարվեստի դպրոցում։ Ուկրաինայի գեղարվեստի ֆոնդի Վոլին քաղաքի գեղարվեստաարտադրական արհեստանոցում 1970 թվականից զբաղվել է նկարչությամբ և մոնումենտալ արվեստով։ Նույն ժամանակաընթացքում մասնակցել է Լուցկում, Բրեստում, Լվովում և Ռիվնեում տեղի ունեցած ցուցահանդեսներին[1]։

1977 թվականին նկարիչն իր ընտանիքով՝ կնոջ՝ Վերայի և ավագ որդու՝ Կարոյի հետ տեղափոխվել է Կապան, որտեղ էլ ծնվել է նրանց երկրորդ որդին՝ Վարդանը։ Կապանում Ռաֆիկ Ավագյանը դասավանդել է նկարչություն, եղել է քաղաքի գլխավոր նկարիչը, խճանկար է արել Կապանի նախկին գիշերօթիկ դպրոցի նախասրահի պատերին։

Ռաֆիկ Ավագյանը մահացել 1991 թվականին, նրա անունն ընդգրկված է volart.com ուկրաիներեն կայք-էջում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Авагян Рафік». volart.com.ua. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
  2. «Художники :: Artists». volart.com.ua. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.