Ռաֆայել Համբարձումյան (քանդակագործ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռաֆայել Համբարձումյան (այլ կիրառումներ)
Ռաֆայել Համբարձումյան
Ծնվել էօգոստոսի 27, 1926(1926-08-27)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 26, 1981(1981-02-26) (54 տարեկան)
Վախճանի վայրըՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1953)
Մասնագիտությունքանդակագործ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

Ռաֆայել Երվանդի Համբարձումյան (օգոստոսի 27, 1926(1926-08-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 26, 1981(1981-02-26), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Դիպլոմային աշխատանք՝ Հովհաննես Բաղրամյան։ 1955 թվականից մասնակցում է ցուցահանդեսների։ 1958 թվականին Բրյուսելի միջազգային ցուցահանդեսում արժանացել է բրոնզե մեդալի։ Նրա գործերից են՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Օբրազցովայի դիմաքանդակը, Ռասուլ Համզաթովի դիմաքանդակը, Մոսկվայի կենտրոնում՝ Սվերդլովի հրապարակում դրված Սվերդլովի մոնումենտը Արխիվացված 2019-09-04 Wayback Machine, «Չենթարկվողները», «Ձկնորսը», «Աղջկա դիմաքանդակ», «Անուշ», «Քրդուհի», «Ցուլը և վագրը», «Ընձառյուծները և փիղը», «Լողացողներ»[1]։

Մահացել է 1981 թվականին, Մոսկվայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, (1977)։