Ռաուլ Ռոդրիգես Նավաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաուլ Ռոդրիգես Նավաս
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 11, 1988(1988-05-11)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր Սևիլյա, Իսպանիա
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ռաուլ Ռոդրիգես Նավաս (իսպ.՝ Raúl Rodríguez Navas, մայիսի 11, 1988(1988-05-11)[1][2], Սևիլյա, Իսպանիա), հայտնի է նաև որպես Ռաուլ Նավաս (իսպ.՝ Raúl Navas), իսպանացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևիլյայում ծնված Ռաուլ Ռոդրիգես Նավասը հանդիսանում է տեղի ֆուտբոլային հսկայի սանը։ Մեծահասակների ֆուտբոլում նա իր դեբյուտը կատարել է 2007/08 մրցաշրջանում՝ նրա երրորդ թիմի կազմում, որը հանդես էր գալիս Տերսերում։ 2009 թվականի մայիսի 30-ին Նավասը անց է կացրել իր առաջին պրոֆեսիոնալ խաղը՝ հայտնվելով «Սևիլիայի» պահեստային թիմի՝ «Սևիլիա Ատլետիկոյի» կազմում, բայց հեռացվել է 78-րդ րոպեին և չի կարողացել ավարտել այդ հանդիպումը[3]։

2009 թվականին Նավասը պայմանագիր է կնքել «Վալյադոլիդի» հետ և սկզբում հանդես եկել նրանց երկրորդ թիմում։ 2010 թվականի մայիսի 16-ին հիմնական թիմի կողմից Պրիմերայում գրանցվածության պահպանման հնարավորությունները կորցնելուց հետո, նա իր դեբյուտը կատարել է իսպանական բարձրագույն դիվիզիոնում՝ «Բարսելոնայի» դեմ խաղում[4]։ 2011 թվականի օգոստոսին խաղացողը և ակումբը փոխադարձ համաձայնությամբ խզում են հարաբերությունները[5]։

Հաջորդ մի քանի տարիները Նավասը անցկացրել է «Սելտա Վ-ի» և «Էյբարի» կազմում Սեգունդա Բ-ում[6]։

2014 թվականի հուլիսի 12-ին ֆուտբոլիստը մեկամյա պայմանագիր է կնքում «Ռեալ Սոսիեդադի» հետ, սակայն անմիջապես վարձակալության է տրվել «Էյբարին»։ Օգոստոսի 24-ին նա իր դեբյուտը նշել է Լա Լիգայում «զինագործների» կազմում՝ նույն Սոսիեդադի դեմ խաղում նվազագույն հաղթանակ տանելով[7]։ Նա իր առաջին գոլը խփել է ամենաբարձր մակարդակով դեկտեմբերի 8-ին՝ տնային խաղում գրավելով «Ալմերիայի» դարպասը[8]։

2015 թվականի հունիսի 3-ին «սպիտակ-կապույտների» վարձակալության պայմանագրի ավարտից հետո ակտիվացվել է Նավասի հետ պայմանագրի կետը, ըստ որի այն երկարաձգվել է մինչև 2018 թվականը[9], սակայն խաղացողը ստիպված էր բաց թողնել 2015/2016 մրցաշրջանը վնասվածքի պատճառով[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Paseo del Tenerife por Sevilla» (իսպաներեն). Marca. 2009 թ․ մայիսի 30. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  4. «Barcelona 4–0 Valladolid» (անգլերեն). ESPN FC. 2010 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 23-ին.
  5. «Raúl Navas, libre» (իսպաներեն). Real Valladolid. 2011 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  6. «El Eibar ficha al central Raúl Rodríguez Navas» (իսպաներեն). El Correo. 2012 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  7. «Lara seals dream start for Eibar» (անգլերեն). ESPN FC. 2014 թ․ օգոստոսի 24. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  8. «Eibar 5-2 Almeria» (անգլերեն). ESPN FC. 2014 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  9. «La Real Sociedad renueva a Raúl Navas hasta 2018» (իսպաներեն). El Diario Vasco. 2015 թ․ հունիսի 3. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  10. J. L. Lorenzo (2016 թ․ մայիսի 31). «Raúl Navas: "Era la única solución que me daban"» (իսպաներեն). Mundo Deportivo. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաուլ Ռոդրիգես Նավաս» հոդվածին։