Ռաշիդ ալ-Սոհլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաշիդ ալ-Սոհլ
արաբ․՝ رشيد الصلح‎‎
Դիմանկար
Ծնվել էհունիսի 22, 1926(1926-06-22)
ԾննդավայրԼիբանան
Մահացել էհունիսի 27, 2014(2014-06-27) (88 տարեկան)
Մահվան վայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան
Կրոնսուննի իսլամ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԼիբանանի վարչապետ

Ռաշիդ ալ-Սոհլ (արաբ․՝ رشيد الصلح‎‎, հունիսի 22, 1926(1926-06-22), Լիբանան - հունիսի 27, 2014(2014-06-27), Բեյրութ, Լիբանան)[1][2]), լիբանանցի պետական գործիչ, Լիբանանի վարչապետ (1974—1975, 1992)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա պատկանել է երկրի ամենահեղինակավոր սուննի մուսուլման Ալ-Սոլհ ընտանիքին։ Դաստիարակվել է Լիբանանի նախկին վարչապետ՝ Սամի աս-Սոլհի ընտանիքում։ Ավարտել է Սուրբ Հովսեփի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Աշխատել է որպես իրավաբան և դատավոր։

1960 թվականին առաջին անգամ ընտրվել է Բեյրույթի Ազգային ժողովում։ Նա համարվում էր չափավոր քաղաքական գործիչ, որը պաշտպանում էր աշխատավոր դասակարգի շահերը և սերտ համագործակցում էր Քամալ Ջումբլաթի հետ։

1974—1975 թվականներին եղել է Լիբանանի վարչապետը։ Լիբանանի քաղաքացիական պատերազմը սկսվելուց մի քանի շաբաթ անց հրաժարական է տվել[3][4]։ Հրաժարական տալուց առաջ նա մեղադրվել է այդ ժամանակաշրջանի բնորոշ վարչական կոռուպցիայի և նեպոտիզմի մեջ։ Նա հայտարարել է, որ առանց քաղաքական համակարգի կարդինալ փոփոխության երկիրը քաոսի կվերածվի և կկազմալուծվի։

1992 թվականի մայիսին պատերազմի ավարտից հետո նա նորից նշանակվել է կառավարության ղեկավար, որի գլխավոր խնդիրն էր անցկացնել խորհրդարանական ընտրություններ։ Սակայն դրա հետևանքով քրիստոնեական համայնքը նրանց դեմ բողոքեց և նույն տարվա հոկտեմբերին նա պաշտոնաթող եղավ։ Նա քննադատվել է սիրիամետ քաղաքականության համար։ Բեյրութում նրանց կողմից գլխավորվող ցուցակը ընտրություններում նշանակալից ձախողում է ունեցել։ Խորհրդարանական ընտրություններին ցուցակի սուննիներից միայն ինքն է ընտրվել։

1996 թվականին քաղաքականությունից հեռանալու մասին որոշում է ընդունել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Liban: décès de l'ancien Premier ministre Rachid al-Solh - L'Orient-Le Jour». Lorientlejour.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 28-ին.
  2. http://www.lorientlejour.com/article/873759/liban-deces-de-lancien-premier-ministre-rachid-al-solh.html.
  3. Lebanese Premier Resigns The Telegraph (16 May 1975)
  4. Haytham, Yusif (1976 թ․ փետրվար). «Lebanon Explodes: "Battles of Survival"». MERIP Reports. 44: 3–14. JSTOR 3011712.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]