Ռայան Մաքլաֆլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռայան Մաքլաֆլին
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 30, 1994(1994-09-30)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ռայան Մաքլաֆլին (անգլ.՝ Ryan McLaughlin,սեպտեմբերի 30, 1994(1994-09-30)[1][2], Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն), հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստ, «Մորկամ» ակումբի և Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքլաֆլինը սկսել է կարիերան՝ հանդես գալով հայրենի «Գլեանավոն» ակումբի երիտասարդական թիմում։ 2011 թվականի ամռանը երեք տարվա համաձայնագիր է ստորագրել անգլիական «Լիվերպուլ ՖԱ»-ի հետ[3]։ 2014 թվականին խաղային պրակտիկա ստանալու համար Ռայանը վարձակալության իրավունքով տեղափոխվել է «Բարնսլի ՖԱ»[4]։ Հունվար 18-ին «Բլեքփուլ ՖԱ»-ի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջնությունում[5]։ Հունվարի 29-ին Մաքլաֆլինը ստացել է վնասվածք և դուրս է մնացել մեկ ամսով[6]։ Նույն թվականի ամռանը նա տեղափոխվել է «Լիվերպուլ ՖԱ»։ 2015 թվականի ամռանը Ռայանը վարձակալության իրավունքով տեղափոխվել է շոտլանդիական «Աբերդին ՖԱ»[7][8]։ Սեպտեմբերի 15-ին «Համիլտոն Ակադեմիկալ» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել Շոտլանդիայի ֆուտբոլի առաջնությունում[9]։

2016 թվականի ամռանը Մաքլաֆլինը տեղափոխվել է «Օլդհեմ Աթլետիկ» ակումբ։ Օգոստոսի 13-ին «Ուոլսոլա» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել նոր թիմի կազմում[10]։ «Պիտերբորո Յունայթեդ» ակումբի դեմ խաղում Ռայանը խփել է իր առաջին գոլը «Օլդհեմ Աթլետիկ» ակումբի կազմում։

2018 թվականի ամռանը Մաքլաֆլինը տեղափոխվել է «Բլեքփուլ ՖԱ»։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսի 31-ին Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Մաքլաֆլինը նորամուտ է ունեցել Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Liverpool dive into Northern Ireland pool of talent». The Belfast Telegraph. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.
  4. «McLaughlin Signs on Loan from Liverpool». Barnsley F.C. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  5. «Барнсли VS. Блэкпул 2:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հունվարի 18.
  6. «McLaughlin Injury Blow for Reds». Barnsley FC. 2014 թ․ հունվարի 29. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.
  7. «Aberdeen: Liverpool's Ryan McLaughlin arrives on loan». BBC Sport. BBC. 2015 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  8. «McLaughlin seals Scottish loan switch». Liverpool F.C. 2015 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  9. «Абердин VS. Гамильтон Академикал 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 15.
  10. «Олдем Атлетик VS. Уолсолл 0:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 13.
  11. «Уругвай VS. Северная Ирландия 1:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ մայիսի 31.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայան Մաքլաֆլին» հոդվածին։