Ռազմիկ Մխիթարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռազմիկ Մխիթարյան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1947(1947-10-01) (76 տարեկան)
Ղրղի, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկենսաբան
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր

Ռազմիկ Սարգսի Մխիթարյան հոկտեմբերի 1, 1947(1947-10-01), Ղրղի, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, հայ կենսաբան ձևաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր (2001), պրոֆեսոր (2004)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմիկ Մխիթարյանը ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 1-ին, Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում։

1964-1970 թվականներին սովորել և ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի Անասնաբուժական ֆակուլտետը և ստացել «Անասնաբույժի» որակավորում[1]։ 1970-1980 թվականներին եղել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անատոմիայի ամբիոնի լաբորանտ, 1987-1994 թվականներին՝ նույն ինստիտուտի դոցենտ, 2014-2022 թվականներին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Գյուղատնտեսական կենդանիների մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի ամբիոնի պրոֆեսոր։

1985 և 1986 թվականներին վերապատրաստվել է Մոսկվայի Ա.Ի. Սկրյաբինի անվան անասնաբուժական-բժշկագիտության և կենսատեխնոլոգիայի ակադեմիայում։

Ռազմիկ Մխիթարյանը հեղինակ է «Թռչունների համեմատական անատոմիա» (2006) ուսումնական ձեռնարկի, համահեղինակ՝ «Ընդհանուր հյուսվածաբանություն» (2007), «Ատլաս (բջջաբանություն, սաղմնաբանություն, հյուսվածաբանություն)» (2010) դասագրքերի։

Հանդիսանում է ՀՀ ձևաբանների (1980) և ֆիզիոլոգների (2001) ընկերությունների անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։