Ռադիոմետրական էֆեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռադիոմետրական Էֆեկտ, նոսր գազի մեջ տեղավորված և տարբեր ջերմաստիճաններում պահվող երկու մակերևույթների միջև առաջացող վանողական ուժի ազդեցության դրսևորումը։ Պայմանավորված է նրանով, որ ջերմաստիճան ունեցող մակերևույթին բախվող ու ետ թռչող մոլեկուլներն ունեն ավելի մեծ միջին կինետիկ Էներգիա, քան ջերմաստիճանով մակերևույթին բախվող մոլեկուլները։ Մառը թիթեղի՝ դեպի տաք թիթեղն ուղղված կողմը ռմբակոծվում է այն մոլեկուլներով, որոնք միջին հաշվով ունեն ավելի մեծ Էներգիա, քան նույն թիթեղը հակառակ կողմից ռմբակոծող մոլեկուլները։ Թիթեղի հակառակ կողմերին մոլեկուլների հաղորդած իմպուլսների տարբերության շնորհիվ առաջանում է վանողական ուժ, որը գազի փոքր ճնշումների դեպքում ուղիղ համեմատական է, իսկ մեծ ճնշումների դեպքում՝ հակադարձ համեմատական։ որոշ միջանկյալ արժեքի դեպքում արժեքն անցնում է մաքսիմումով։ Ռադիոմետրական Էֆեկտ ընկած է ռադիոմետրական մանոմետրի գործողության հիմքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։